Հայերեն

Ինստիտուտ գնալու փոխարեն Բանգլադեշ էր գնացել. «Բիճը» փորձել էր բռնաբարել 18-ամյա աղջկան

Ամենաընթերցված

1in.am |

Քրեական գործին կցված լուսանկարում 18-ամյա աղջիկը այլակերպված, այտուցված դեմքով էր՝ աչքերը՝ կապույտ շրջանակների մեջ, հայացքը՝ սարսափով լի: Բայց փխրուն աղջիկը անդրդվելի համառությամբ պաշտպանել էր իրեն, դիմացել էր ծեծին, ահաբեկումներին, սպանության սպառնալիքներին: Մնացել էր անբեկանելի…

Դեպքի օրն աղջիկը ինստիտուտ գնալու փոխարեն ընկերուհու հետ, ընկերուհու խնդրանքով երևանյան Բանգլադեշ էր գնացել: Ընկերուհին լուսանկարներ պիտի վերցներ ընկերոջից՝ այն ժամանակ համացանցը դեռ այս աստիճանի համա-ցանց չէր…

Աղջիկն անտեղյակ էր ընկերուհու և նրա ընկերոջ հարաբերությունների բնույթին՝ պարզապես ընկեր-ընկերուհի էր պատկերացրել… Չգիտեր, եթե իմանար էլ, հնարավոր է՝ չկարևորեր, որ այդ ընկերը՝ Ռոբերտ Հ.-ն, նախկինում երկու անգամ դատված տղա է:

Աղջիկն «ընկերուհի» կոչվածին էլ լավ չէր ճանաչում՝ նա վերջերս էր աղջկա կուրսում հայտնվել:

Ընկերուհու ընկերոջ՝ Ռոբերտի տանը նստել, երիտասարդաբար անհոգ զրուցել էին: Երբ դուրս էին եկել բակ, Ռոբերտն առանձնացել էր ինչ-որ տղայի հետ: Մի քանի րոպե խոսել էին: Հետո մոտեցել էին աղջիկներին:

Երկրորդ տղան ներկայացել էր որպես Տիգրան: Իրականում անունն Ավիս էր՝ Ավիս Բ.-ն էր:

Աղջիկը չգիտեր, որ կեղծ անունով ներկայացած Ավիսն իրենց թաղում փոքրիկ հեղինակություն է: Մականուն էլ ուներ՝ ոչ այնքան «հերոսական»՝ «Բիճ»:

Տղաներն ասել էին, թե աղջիկներին կարող են ճանապարհել կարճ ճանապարհով: Աղջիկները համաձայնել էին:

Ճանապարհին աղջկա սիրտը կասկած էր ընկել՝ ճանապարհից շատ էին շեղվել: Ճանապարհին ծանոթ չլինելով՝ աղջիկը մտածել էր, թե «կարճ ճանապարհը» միգուցե այդպիսին էլ պիտի լինի: Սակայն երբ մոտեցել էին ինչ-որ ջրանցքի, խաղաղ ուղեկցումը վերածվել էր մղձավանջի…

Հատված աղջկա ցուցմունքից. «Տիգրանն ինձ ուժով քաշում էր դեպի ջրանցքը: Ընկերուհիս ոչինչ չէր ասում… Տիգրանը գրկեց ինձ, կախեց ջրանցքի վրա ու ասաց՝ եթե հետը չկենակցեմ, կգցի ջուրը… Ես ասացի, թե լողալ չգիտեմ, խնդրեցի, որ նման բան չանի: Բաց թողեց: Նորից առաջարկեց կենակցել իր հետ: Չհամաձայնեցի: Նա հրեց ու ինձ գցեց ջուրը…

Տեսնելով, որ իրոք՝ խեղդվում եմ, ինքն էլ մտավ ջուրը, որ ինձ հանի: Չկարողացավ… քանի որ ջրանցքի պատերը բարձր էին ու բետոնապատ:

Ընկերուհիս ու Ռոբերտը, որ հեռացել էին, մոտեցան: Ռոբերտը ջուրը նետվեց, օգնեց Տիգրանին: Ինձ ափ հանեցին:

Տիգրանը նորից նույն բանն առաջարկեց: Ասացի, որ զզվում եմ իրենից: Նա բռունցքով ուժեղ հարվածեց դեմքիս: Ծեծեց: Մոտեցա Ռոբերտին, խնդրեցի, որ օգնի: Ասաց, թե իր գործը չի…

Տիգրանը շարունակում էր քաշքշել, հարվածել: Նա ինձ գցեց գետնին: Ընկերուհիս ու Ռոբերտը նորից հեռացան… Տիգրանը բռունցքներով խփում էր, քաշքշում, հայհոյում, անպատշաճ առաջարկություններ անում: Բռնեց մազերիցս, նորից գցեց գետնին, հարվածում էր ոտքերով… Ես օգնություն էի կանչում, գոռում էի… Ոչ ոք չեկավ… Գիտակցությունս կորցրի ինչ-որ պահի: Երբ ուշքի եկա, Տիգրանը շարունակեց ինձ տանջել: Ես չէի համաձայնում, նա շարունակում էր ծեծել…»:

Ընկերուհին ու Ռոբերտը մի անգամ էլ էին մոտեցել: Տիգրանը, երևի ծեծելուց հոգնած, ձեռքը թափ էր տվել՝ պետք էլ չի՝ ասել էր…

Թրջված, արյունլվա աղջկան ոտքի էին կանգնեցրել: Վերադարձել էին Ռոբերտենց բակ: «Տիգրանը» տուն էր գնացել, շորերը փոխել: Իր նման տղային վայել չէր թաղում «թրջված հավի պես» ման գալ:

Աղջկան առաջարկել էին ծանոթուհու տուն գնալ, իրեն կարգի բերել: Աղջիկը համաձայնել էր՝ ծնողների աչքին ամաչում էր այդ տեսքով երևալ, ամոթի զգացումը վախի զգացումից ուժեղ էր…

Աղջկան տարել էին Անաստասավան: Նրա նկատմամբ այլևս ոտնձգություն չէր եղել: Միայն խնդրել էին, որ չբողոքի: Եկել էին նաև «Տիգրանի» ու Ռոբերտի եղբայրները:

Ուշ երեկոյան աղջկան տարել էին ընկերուհու տուն: Աղջիկը կանչել էր հորը:

Հորը տեսնելով՝ աղջիկը թաքցրել էր դեմքը. «Պատիվս փրկել եմ էս գնով»,- ասել ու լաց էր եղել:

Հաջորդ օրը հայր ու աղջիկ գնացել էին դատախազություն: Մեկ օր անց ոստիկանները գնացել էին Անաստասավան՝ այն տունը, ուր տարել էին աղջկան: Տանտիրուհու դիմաց մի տղա էր նստած: Տանտիրուհին նրան ասել էր. «Ռուբո՛, դու գործ չունես»:

Ոստիկանները հասկացել էին, որ դա աղջկա ներկայացրած դեպքի մասնակից Ռոբերտ Հ.-ն է:

Ռոբերտը հանգիստ չէր հանձնվել: Դիմադրել էր, ինչքան կարողացել էր…

«Տիգրանի» նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: Ռոբերտ Հ.-ի դատավարության ժամանակ Ավիս Բ.-ն դեռ չէր հայտնաբերվել…

Ռոբերտ Հ.-ն երրորդ անգամ դատվեց բռնաբարության նախապատրաստության և օժանդակության համար՝ այն ժամանակվա քրեական օրենսգրքի 17-15-112 հոդվածի 2-րդ մասով, ոստիկաններին դիմադրելու համար՝ 207 «պրիմ» հոդվածի 2-րդ մասով, դիտավորությամբ թեթև մարմնական վնասվածք պատճառելու համար՝ 109 հոդվածի 1-ին մասով:

Դատարանում Ռոբերտը պնդում էր, թե աղջիներին «ազնվորեն» տուն է ճանապարհել: Ինքը Ավիսին ու տուժող աղջկան հետո չի տեսել՝ ի՞նչ բռնաբարություն, ի՞նչ ջրանցք, ի՞նչ խեղդվող աղջիկ՝ ոչինչ չգիտի:

Ռոբերտ Հ.-ն մեղավոր ճանաչվեց ու դատապարտվեց 7 տարի ազատազրկման:

Աղջկա «ընկերուհին» դատարանում պնդում էր, թե ամեն ինչ արել է, որ օգնի ընկերուհուն: Բայց Ռուբոն չի թողել, նա իրեն էլ է թեթև վնասվածք պատճառել…

Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ աղջկա կուսաթաղանթը խախտված չէր, բռնաբարությունը, իրոք, փորձի սահմաններից չէր անցել…

Պուտին․ ՌԴ ԱԳՆ-ն կզբաղվի ռուս մարզիկների ԱՄՆ վիզաների հարցովՀայաստանի հավաքականը հավասարեցնում է հաշիվը Կիպրոսի հետ խաղումԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինՆարե Իսախանյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկան աղջիկների փոխչեմպիոնԳյումրիում պարեկները կանգնեցրել են ավտոմեքենա, որի ուղևորը կաթուցիչը փորձել է գցել բերանըՌուսաստանը պատրաստ է անհապաղ սկսել Կոնստանտինովկայի ականազերծումը․ Ուշակով«Mercedes»-ը Զվարթնոցում բшխվել է քարե շինությանըRate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ«Շենզա». Կոնվերս Բանկի գործընկերային պատմությունը«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն էՀատուկ պայմաններ այցելուներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO. INVEST 2026 Vol. 2-ում«Ձեր արցունքներն անկեղծ չեն»․ Աննա Կոստանյանը՝ Սրբուհի ԳալյանինՀիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում«Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներն ու վայրէջքներն իրականացվում են ըստ սահմանված չվացուցակի․ խոսնակՄեկնարկել է Եվրոպական քաղաքական գագաթնաժողովի լիագումար նիստըԱնկախության հռչակագրից հրաժարումն ապօրինի և անհեթեթ գաղափար է. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիր երեք լիդեր այս պահին գտնվում են մահվան խցերում. Հրայր ԿամենդատյանՖասթ Բանկը մասնակցել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյինԱլիևը չի ձգտում խաղաղության, նա ցանկանում է, որ հայերն այլևս չապրեն իրենց բնօրրանում. Մենուա ՍողոմոնյանԻրական խաղաղությունը մեր երկրում դեռ հաստատված չէ. ամենը լոկ պատրանք է. Արեգ ՍավգուլյանԱլիևի պահանջով է իշխանությունը ամեն գնով փորձում փոխել Սահմանադրությունը. Արմեն Մանվելյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հերթական անգամ միացել է արյան դոնորության նախաձեռնությանըԸնդդիմությունը բոլոր համայնքների ավագանիներում պետք է ունենա իր ներկայացուցիչները. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» դիմել է Շվեյցարիայի խորհրդարանականներին և նախագահին՝հ աջակցություն Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի շվեյցարական նախաձեռնությանԱլեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը․ «Ժողովուրդ» Հայաստանում կարող է կիրառվել վարկային համաներման միջազգային փորձը. Հրայր ԿամենդատյանԽոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ» «Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ» «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ» Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ» Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ» Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ» «Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ» Քանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցինG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունըՀայհիդրոմետի տնօրենը գրել է«Ապագա սերունդները մեզ կհիշեն կա՛մ որպես պետականություն կառուցած, կա՛մ այն կործանած սերունդ»․ Մհեր ԱվետիսյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերից 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսելԱրմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցով բանակցել Եվրոպայի փոխարեն. ԿալլասՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱրդյոք սահմանադրությունը կարող է իրական պայքարի թեմա դառնալ․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղելՄեծ կորուստ` ողջ ազգի համար. Արսեն Գևորգյանի պես հայրենասերները քիչ են. Ռուբեն ՄխիթարյանՀայկ Մարտիրոսյանը մասնակցում է «Total Chess World Championship Tour»-ին2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ ԶախարովաԴպրոցների գնահատման նոր չափանիշներ կսահմանվեն․ ինչ փոփոխություններ են առաջարկվումԵԱՏՄ-ն 2027-ին կիրականացնի սպառողների իրավունքների պաշտպանության իրազեկման արշավՇուրջ 4600 ուսանողի վճարումների հաշվարկում 400 մլն դրամի գերավճար է առաջացել
Ամենադիտված