Ղարաբաղյան ճակատում վիճակը պայթյունավտանգ է
Քաղաքականություն«168 ժամ»-ը գրում է.
«Համանախագահների տարածած հաղորդագրությունը բավականին հեշտ «ընթեռնելի» է: Այն ամբողջությամբ արտահայտում է ներկայումս կողմերում տիրող տրամադրությունները, քաղաքական իրավիճակը, դրությունը շփման գծում, բանակցությունների հրամայականը: Ես կարծում եմ, որ որոշ դրական նոտա կա այս հաղորդագրությունում, քանի որ համանախագահները խոսում են զոհի մասին, իրավիճակի մասին շփման գծում, սպառնալիք պարունակող հայտարարությունները դադարեցնելու մասին և ընտրական շրջանի մասին: