Տրանսֆերային բում հայկական ֆուտբոլում. չեմպիոնության հարցը վճռվա՞ծ է
Սպորտ1in.am |
Երկու շաբաթ անց կսկսվի ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության երկրորդ շրջանը: Այս օրերին մեր առաջատար թիմերից «Բանանցը», «Շիրակը», «Գանձասար-Կապանն» ու «Ալաշկերտը» ուսումնամարզական հավաք են անցկացնում Թուրքիայում և Կիպրոսում՝ փորձարկելով նոր ֆուտբոլիստների:
Ձմեռային տրանսֆերային պատուհանը մեզ համար նշանավորվեց Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտի» նշանակալի համալրումներով: Վերջին օրերին այս ակումբը հանդես է գալիս նոր ֆուտբոլիստներով համալրվելու վերաբերյալ հայտարարություններով: Նշենք, որ «Ալաշկերտը» ձեռք է բերում հայկական ֆուտբոլի կտրվածքով բավական լուրջ կադրերի:
Մեկ շաբաթ առաջ «Ալաշկերտի» հետ պայմանագիր կնքեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Դավիթ Մանոյանը: Վերջինիս նախորդ ակումբը Կիպրոսի Բարձրագույն խմբի առաջնությունում հանդես եկող «Նեա Սալամինան» էր: Մանոյանը «Նեա Սալամինա» էր տեղափոխվել մեկ այլ կիպրոսյան ակումբից` «Կարմիոտիսայից», որի կազմում անցկացրած 22 խաղերում դարձել էր 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:
Այնուհետև «Ալաշկերտը» երկարաժամկետ պայմանագիր կնքեց բրազիլացի 20-ամյա հենակետային կիսապաշտպան Օդաիլսոն Սիլվա Կոստա Ֆիլյոյի հետ, որը «Ալաշկերտի» գործընկեր-ակումբ «Ֆլումինենսեի» սանն է: Օդաիլսոն Սիլվան հանդես է եկել հանրահայտ «Գրեմիոյի» երիտասարդական թիմում, այնուհետև վարձավճարով խաղացել է «Դեսպորտիվո Բրազիլիա» և «Ֆերովիարիա» թիմերում:
շարունակությունը՝ կայքում