21-ամյա աղջկա աչքերից արցունքի փոխարեն արյուն է հոսում. տեսանյութ
ԱշխարհՀնդկաստանի Բիհար նահանգի 21-ամյա բնակչուհի Գիտան տառապում է հազվագյուտ հիվանդությունից, որի հետևանքով աչքերից արցունքների փոխարեն արյուն է գալիս:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, ամուսինը, տեսնելով Գիտայի վիճակը, բաժանվել է նրանից՝ համարելով, որ կինը վհուկ է ու այդ պատճառով է նրա աչքերից արյուն հոսում:
Այժմ Գիտան ապրում է հոր հետ, ու նրա վիճակն օրեցօր վատանում է, մինչդեռ հուսահատ ծնողը չգիտի՝ ինչպես օգնել դստերը:
Հնդկուհու խոսքով՝ արյան հոսելու ժամանակ ինքը ցավ չի զգում: Նա նաև հավելել է, որ աչքերից արյունը սկսում է հոսել շատ պատահական:
Բժիշկների խոսքով՝ աղջկա մոտ ախտորոշվել է հեմատիդրոզ (արյունաքրտինք), որն ամբողջ աշխարհում հանդիպում է 10 մլն մարդուց մեկի մոտ:
Այս հիվանդների մոտ արյան արտահոսք է լինում, երբ նրանք վախենում են կամ սթրեսի են ենթարկվում:
Հայտնի է, որ հիվանդությունը մահացու չէ: Այն դասվում է քիչ ուսումնասիրված հիվանդությունների շարքին: