«Համաձայնեցի՝ չիմանալով գլխիս գալիքը». Լիլի Ավագյան
LifeԱմերիկաբնակ հաղորդավարուհի Լիլի Ավագյանը նոր ֆոտոշարք ունի, որն էլ առաջինը տրամադրել է BRAVO.am-ին: Դասական ոճի լուսանկարների հեղինակը Լիանա Գրիգորյանն է, ինչպես Լիլին է նշել, գաղափարը հենց լուսանկարչինն է:
«Սա մեր առաջին, բայց համոզված եմ՝ ոչ վերջին համագործակցությունն է: Համաձայնեցի՝ չիմանալով գլխիս գալիքը: Վայրը նույնպես ինքն է ընտրել. Լոս Անջելեսից մոտ երկու ժամ հեռավորության վրա ժայռոտ տեղանք կա, որտեղ այդ օրը աննկարագրելի ցուրտ էր: Մոտ երկու ժամ սառեցի ու փորձեցի բարձրակրունկներով քայլել քարերի, ժայռաբեկորների վրայով: Ինչեր չեն անի կանայք՝ հանուն գեղեցիկի կերտման:)»,- ասել է նա՝ հավելելով, որ արդյունքը գերազանցել է իր սպասելիքները:
շարունակությունը՝ կայքում