Հայերեն

Ինչի՞ մասին է Արմանի, Ֆելիքսի, Սոֆյայի մասնակցությամբ նոր սիթքոմը. ֆոտոշարք

Life
 

 

 

Տարեվերջին  Tert.am Life–ն իր ընթերցողներին հայտնել էր, որ Հանրային հեռուստաընկերությունը նկարահանում է նոր սիթքոմ` «Տանդեմ» խորագրով։ Շուտով սիթքոմը կլինի Առաջին ալիքի եթերում։ Մինչ այդ Tert.am Life–ն իր ընթերցողներին է ներկայացնում սիթքոմի ռեժիսոր և գլխավոր դերակատար Արման Նշանյանի հարցազրույցն ու լուսանկարներ նկարահանման հրապարակից։

 

Արման Նշանյանի և Սոս Ջանիբեկյանի մասնակցությամբ «Կենտ զույգը» ներկայացման մասին հանդիսատեսը, հավանաբար, չի մոռացել։ «Տանդեմը» «Կենտ զույգի» սփին–օֆֆն է, որտեղ չափազանց կոկիկ ու մաքրասեր հերոսին կրկին մարմնավորում է Արման Նշանյանը, իսկ փնթի ու թափթփված հերոսի դերն այս անգամ խաղում է Ֆելիքս Խաչատրյանը։

 

2 ընկերների համատեղ կյանքի արդյունքում ստեղծված խառնաշփոթը զավեշտալի իրավիճակներ է ստեղծում։ ««Տանդեմը» նմանություններ ունի իմ ներկայացմանը, որն արել էի Սոս Ջանիբեկյանի հետ, սակայն լրիվ այլ ուղղություն ունի։ «Կենտ զույգ» հասկացողությունը 1940-ական թվականներից բեմադրվել է տարբեր դրսևորումներով։ Ինչ խոսք, կան նմանություններ «Կենտ զույգի» հետ, դա թաքցնել պետք չէ։ Ներկայացված է «պլյուսի» և «մինուսի» փոխազդեցությունը, որից կոնֆլիկտներ են առաջանում»,– ասաց Արմանն ու հավելեց, որ թեև պատմությունը զվարճալի է, զուգահեռ փորձել են ներկայացնել նաև պատճառահետևանքային կապերը, գնալ դեպի հերոսների մանկություն և ցույց տալ, թե ով ինչու է այդպիսին դարձել։ «Այն, ինչ մենք անում ենք, մեր ներքին խառնվածքի արտացոլանքն է և ունի իր նախապատմությունը»,– նկատեց նա։

 

 

Արմանի հերոսն ամերիկաբնակ հայ է, որն ամուսնալուծությունից հետո գալիս է Հայաստան, ապրում երևանցի ընկերոջ հետ և փորձում գտնել իրեն։ «Նա շատ վատ վիճակում է գալիս Հայաստան, բայց, ի վերջո, գտնում է իրեն։ Կարևորն այն գաղափարն է, որ ամեն ինչ չփնտրենք դրսում, մարդը կարող է այստեղ էլ գտնել իրեն, հեռու գնալ պետք չէ։ Իհարկե, սա կոմեդիա է, բայց հիմքում դրել ենք նաև այն գաղափարը, որ Հայաստանը լավ տեղ է»,– ասաց Արմանը։

 

Դերասանից հետաքրքրվեցինք` արդյոք կերպարն ինչ–որ առումով իրեն է բնութագրում` որպես Ամերիկայում մեծացած հայ, ով կյանքի ինչ–որ փուլում որոշեց վերադառնալ Հայաստան. «Ես իմ բոլոր կերպարների մեջ կամ։ Յուրաքանչյուր դերիս մեջ դնում եմ ինչ–որ կտոր իմ պատմությունից, իմ ցավերից, իմ վշտից։ Ներկայացնում եմ  նաև այն, ինչ չեմ սիրում Հայաստանում»։

 

«Տանդեմը» նկարահանելիս Արմանը ոգեշնչվել է մուլտֆիլմերից և որոշ գծեր վերցրել, օրինակ, հերոսները մշտապես ներկայանում են նույն հագուստով և կերպարով, ինչը բնորոշ է մուլտֆիլմերին։ «Մենք սովոր ենք  մի ձևաչափի սիթքոմի։ Չեմ կարող ասել` լա՞վ է, թե՞ վատ, բայց մեր նախագիծը մի քիչ այլ ձևաչափի մեջ է։ Մեր սիթքոմն ավելի թատերականացված է։ Շատ ունենք նախագծեր նատուրալիզմի մեջ, թող մերն էլ ավելի թատերականացված լինի։ «Տանդեմում» պարբերաբար ունենալու ենք  հյուրեր, ինչը բարդացնում է մեր աշխատանքը։ Հնարավոր է, մի ամբողջ սերիա հիմնված լինի հյուրի վրա։ Պետք է կարողանաս ճիշտ քասթինգ անել, լավ կերպար ընտրել, ինչը դժվար է աշխատանքային տեմպի մեջ, բայց կփորձենք իրականացնել»,– նշեց Արմանը։

 

 

Որպես ռեժիսոր` Արմանը փորձել է ընտրել այնպիսի դերասանների, որոնց հեռուստադիտողները նորովի բացահայտելու հնարավորություն կունենան։ Օրինակ, Անահիտ Հարությունյանն առաջին անգամ է ներկայանում որպես դերասանուհի, Սոֆյա Պողոսյանն առաջին անգամ է ներկայանում հումորային ժանրում։

 

«Ի սկզբանե պատմությունը կազմված էր իմ և Ֆելիքսի կերպարների վրա։ Հստակ էր միայն մեր մասնակցությունը։ Մյուս կերպարների համար շատ երկար քասթինգ էինք անում։ Ես տեսա Սոֆային մի կողմից, որը դեռ չէր օգտագործվել եթերում։ Ամբողջ աշխարհում ընդունված է դերասաններին ներկայացնել այն ոճում, որում նա արդեն ներկայացրել է։ Որպես դերասան` ինքս դրանից հեռու եմ մնում, որովհետև դա իմ դեմ էլ է օգտագործվում։ Ես ուզեցի Սոֆային ներկայացնել այնպես, ինչպես արդեն չի խաղացել։ Ստացվեց շատ լավ կերպար»,– ասաց նա։

 

Նախագծի երաժշտական մասն ապահովել է Ֆելիքս Խաչատրյանը։ Ռեփերն ու Արման Նշանյանն արդեն զուգերգ են ձայնագրել և տեսահոլովակ նկարահանել, որը դառնալու է «Տանդեմի» սաունդթրեքը։

 

«Տանդեմի» իրականացման համար Արմանը կարևորեց պրոդյուսեր Արման Միտոյանի դերը, որը հավատացել է գաղափարին և աջակցել դրա իրագործմանը։

 

 

«Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրին«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ ԱկոպյանՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում«Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան Հայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա Կոստանյան«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր Կամենդատյան«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՊրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահ Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ ՍավգուլյանԻշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համար. տեսանյութԿրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանԲյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանTRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»
Ամենադիտված