«Երազանքս կատարվեց». Սեդա Շահնազարյանն՝ իր 18-ամյակի եւ անակնկալների մասին
LifeՍերիալային դերասանուհի Սեդա Շահնազարյանը փետրվարի 8-ին նշում էր ծննդյան 18-ամյակը: Իր կյանքի կարեւորագույն օրվա մանրամասների մասին երիտասարդ դերասանուհին պատմել է NEWS.am STYLE-ին:
«Ծննդյանս օրը սկսվեց կեսգիշերից, եղան շատ շնորհավորանքներ: Եղբորս եւ մայրիկիս կողմից մեծ անակնկալ ստացա: Ուղիղ ժամը 23:00-ին եղբայրս ինձ առաջնորդեց շենքի տանիք, երկար զրուցեցինք, նույնիսկ մոռացել էի, որ մեկ ժամից ծնունդս է: Իսկ կեսգիշերին մայրիկս տորթով եւ փուչիկներով եկավ այնտեղ :) Ամեն ինչ շատ գեղեցիկ էր, այնքան մեծ անակնկալի եկա, որ նույնիսկ չմտածեցի, որ այդ ամենը կարելի էր լուսանկարել»,-ասում է Սեդան՝ հավելելով, որ հատկապես հուզվել է հայրիկի շնորհավորանքից:
«Ցավոք՝ նա երկրում չէր, որպեսզի օրս ավելի լիարժեք լիներ, բայց իր ներկայությունը զգում էի կողքիս»:
Դերասանուհին ծննդյան օրն անցկացրել է Երեւանի ժամանցի կենտրոններից մեկում՝ ամենահարազատ մարդկանց շրջապատում. «Ամեն ինչ շատ լավ անցավ, շնորհակալ եմ նրանց, որ օրս լցրեցին: Ինչ վերաբերում է նվերներին՝ մեծամասամբ օծանելիք էր: Ամենայուրահատուկը ընկերուհուս նվերն էր՝ օդապարուկ: Միշտ մտածել եմ երազանք պահել եւ օդ բարձրացնել դրանցից մեկը… Նա չգիտեր այդ մասին, բայց երազանքս կատարվեց»:
շարունակությունը՝ կայքում