Հայերեն


Մովսես Հակոբյանի նշանակման մոտիվները

Քաղաքականություն

1in.am-ն իր վերլուծականում գրում է․

Մոտ մեկ տարի առաջ՝ 2015թ. հունիսին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախկին նախարարի պաշտոնից Հայաստանի պաշտպանության փոխնարարի պաշտոնում, իսկ 2016թ. մայիսի 20-ին ՀՀ ԶՈՒ շտաբի պետի տեղակալի պաշտոնում նշանակված Մովսես Հակոբյանի՝ ՀՀ Զինված ուժերի շտաբի պետի պաշտոնում նշանակելու վերաբերյալ անցյալ երկուշաբթի՝ հոկտեմբերի 3-ին, Սերժ Սարգսյանի կայացրած որոշումը դիտարկելիս հարկ է ուշադրություն դարձնել երկու հանգամանքի վրա: Նախ անհրաժեշտ է մի քիչ հեռուն գնալ և հասկանալ Մովսես Հակոբյանին Արցախից Հայաստան տեղափոխելու նպատակահարմարությունը։ Ընդհանրապես որքանո՞վ է հիմնավոր Ղարաբաղի բարձրաստիճան պաշտոնատար անձանց տեղափոխումը Երևան, երբ նրանք թողնում են իրենց կարևոր պաշտոնները Ղարաբաղում և տեղափոխվում: Որքանո՞վ է այս երևույթը տեղավորվում Լեռնային Ղարաբաղի անկախ պետություն, անկախ սուբյեկտ լինելու տրամաբանության մեջ, որով առաջնորդվում են հայկական կողմերը միջազգային գործընթացներում, հակամարտության կարգավորման գործընթացում: Արդյոք այս տեղափոխությունները ցույց չե՞ն տալիս, որ իրականում Լեռնային Ղարաբաղի անկախությունը ֆիկտիվ բնույթ ունի, եթե մեկ հրամանատարով հնարավոր է Ղարաբաղի նախագահին Հայաստանում վարչապետ դարձնել, Ղարաբաղի պաշտպանության նախարարին Հայաստանում՝ կամ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, կամ պետի տեղակալ:

Սրան զուգահեռ, սակայն, հասկանալի է նաև, որ Հայաստանն ու Ղարաբաղն ըստ էության մեկ միավոր են, և այստեղ առանձին սուբյեկտներ գտնելու փորձերն են երևի թե ավելի արհեստական: Այսինքն՝ ըստ էության առաջանում է որոշակի հակասականություն և բախում: Մի կողմից՝ հասկանալի է, որ կարևոր է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման, սուբյեկտության գործոնն առաջ մղելը միջազգային ասպարեզում, մյուս կողմից՝ պետք չէ արհեստականորեն կաշկանդվել ու տարանջատվել միմյանցից: Այս իրավիճակը, սակայն, այս հակասականությունը, սակայն, ունի լուծում:

Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը պետք է որպես երկու սուբյեկտներ մշակեն նմանօրինակ համագործակցության իրավապայմանագրային դաշտ: Դա կարող է չլինել ուղղակի ճանաչման ակտը, որից խուսափում է Հայաստանը: Թե ինչքանով է այդ խուսափումն արդարացված՝ այլ քննարկման նյութ է: Սակայն հնարավոր է համագործակցության իրավապայմանագրային այլընտրանքային ձևաչափերի մշակում, որը կհարթի ԼՂՀ պետական սուբյեկտության և Հայաստանի հետ միասնականության որոշակի հակասականությունը:

Այսօր միջազգային ասպարեզում այդ հակասականությունը խնդիրներ առաջացնում է, թե ոչ՝ այնքան էլ պարզ չէ, քանի որ գործընթացների մի հսկայական մասը տեղի է ունենում կուլիսներում: Սակայն, ամեն դեպքում, պետք է մտածել, այսպես ասած, ապահովագրվելու մասին, որովհետև այսօր խնդիր չառաջացնող հակասականությունը վաղը կարող են խաղարկել հայկական կողմի դեմ:

Հաջորդ խնդիրն արդեն բուն նշանակումն է, դրա անհրաժեշտությունը: Ինչո՞ւ հիմա առաջացավ Հայաստանի ԶՈՒ շտաբի պետի փոփոխության անհրաժեշտություն: Սա, այսպես ասած, մարտավարակա՞ն անհրաժեշտություն է և պայմանավորված է արդեն այսօր առկա խնդիրներով, թե՞, այդուհանդերձ, տեղի է ունենում ռազմավարական քայլ, այսինքն՝ Մովսես Հակոբյանը դեռ 2015թ. հունիս ամսին Երևան էր տեղափոխվել 2017-18 թվականների ընտրական ցիկլից հետո կադրային վերադասավորումների համար. պարզապես այս ժամակահատվածը նրա համար եղել է, այսպես ասած, ադապտացիոն շրջան:

Այս ամենում, իհարկե, այսօր գերհրամայականը Հայաստանի զինված ուժերի կառավարման խնդիրն է: Եթե Մովսես Հակոբյանի՝ Երևան տեղափոխումը նպաստելու է այդ կառավարման արդյունավետությանը, ապա կարող է ողջունելի լինել, անգամ եթե կատարվում է ներիշխանական ռազմավարության շրջանակներում: Վերջիվերջո այստեղ ըստ էության առանց դրա կատարվողը, այսպես ասած, ավելի դրական չէր, որպեսզի այդ քայլն էլ որակվի վտանգավոր կամ բացասական: Բայց եթե ներիշխանական ռազմավարության տրամաբանությամբ կատարվող այս փոփոխությունները կարող են հանգեցնել բանակում կառավարման թեկուզ փոքր խնդիրների, արդյունավետության թեկուզ փոքր տատանման, ապա այդ քայլը միանշանակ դատապարտելի է:

Բոլոր հարցերի պատասխաններն, իհարկե, կստացվեն առաջիկա ամիսներին, որոնք Հայաստանի համար և տնտեսության, և ռազմական ուղղություններով կարող են լինել շրջադարձային իրողությունների ամիսներ:

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված