Հայտնի է դարձել աշակերտի հետ ուսուցչուհու սեռական կապը. վերջինս փախել է քաղաքից / լուսանկարներ
Ամենաընթերցված37-ամյա ամերիկացի ուսուցչուհին փախել է քաղաքից, երբ հայտնի է դարձել աշակերտի հետ նրա ինտիմ կապի մասին։ Նա ամուսնացած է եղել ֆիզկուլտուրայի ուսուցչի հետ, ով դասավանդում է նույն դպրոցում։
Տեխասի Բերլսոն շրջանի ուսումնական հաստատության քիմիայի և ֆիզիկայի ուսուցչուհուն 20 տարվա ազատազրկում է սպառնում 15-ամյա աշակերտի հետ սեքսուալ կապի համար։ Ջեյմի Լին Գոֆորտը նույնիսկ փորձել է փախչել քննությունից, երբ փետրվարի 9-ին նրա ձերբակալության հրաման է տրվել, սակայն կիրակի նա ինքնակամ հանձնվել է, հայտնում է Daily Star-ը։
Նրանց կապը սկսվել է 2017-ի հոկտեմբերին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն փետրվարի 2-ին։ Այժմ ուսուցչուհին գտնվում է կալանքի տակ։ Գրավաչափ է սահմանվել 10 հազար դոլարը։
Ամուսինները դաստիարակում են իրենց 2 դուստրերին, ինչպես նաև տղամարդու նախկին ամուսնությունից ծնված ևս 2 երեխաներին։