«Բացել է կոստյումս, ձեռք տվել կրծքերիս ու մարմնիս այլ մասերին». Մարինա Խաչատրյանը պնդում է՝ նա սեռական բռնության է ենթարկվել
ՔաղաքականությունNews.am
Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը պնդում է, որ Երեւանի ավագանու Հանրապետական խմբակցության անդամ Էդմոնդ Կիրակոսյանն իրեն սեռական ոտնձգության է ենթարկել: Այս մասին նա հայտարարել է «Ազատության» եթերում՝ մեկնաբանելով, թե ինչու է ապտակել ավագանու անդամին: Նրա խոսքով, Էդմոնդ Կիրակոսյանը բացել է կոստյումը, ձեռք տվել կրծքերին ու մարմնի այլ մասերին:
«Ինչ վերաբերում է ապտակին, ապա ես երբեւէ որեւէ մեկին թույլ չեմ տա, որպեսզի իմ հագուստն իմ վրայից հանի, ձեռքերով իմ կրծքին, իմ մարմնին ձեռք տա: Ապտակ պատասխան ստացավ, որովհետեւ իմ հանդեպ սեռական բռնություն էր կիրառել, պետք է պատասխանատվության ենթրակվի: Իր բախտը բերել է, իմ տեղը եթե ազատ լիներ, նրանք իմ ոտքերի ուժն էլ կզգային, կոնկրետ այդ տղամարդը: Այդ սեռական ոտնձգությունը որ իրականացրին իմ նկատմամբ այսօր, կարող ենք փաստել, որ դա իրենց ոճն է իրենց թիմակիցների հետ շփման ժամանակ, թող իրենք մեզ չշփոթեն իրենց թիմակիցների հետ»,-ասել է նա:
մանրամասն՝ կայքում