18-ամյա աղջիկը հայտնել է, որ ռեստորանում իր կամքին հակառակ սեռական հարաբերություն են ունեցել իր հետ
ՀասարակությունShamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 13-ին, Ոստիկանության Արմավիրի բաժին դիմած Երևան քաղաքի բնակչուհի՝ 18-ամյա Վերոնիկա Պ.-ի դիմումի կապակցությամբ։ Վերջինս Արմավիրի ոստիկաններին հայտնել է, որ նախորդ օրը, ժամը 18։00-ի սահմաններում Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում գործող «Արմավիր» ռեստորանային համալիրի առանձնասենյակում Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 21-ամյա Միքայել Իսկանդարյանը իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ։