16-ամյա աղջկա մահվանից հետո բժիշկները նրա մարմնում սարսափելի բան գտան. տեսանյութ
ԱշխարհԵրբ Ժասմին Բրիվերը կորցրեց գիտակցությունը, նրան անմիջապես տեղափոխեցին հիվանդանոց: Այստեղ Ժասմինին հաջողությամբ վերակենդանացնում են, սակայն շուտով նա մահանում է՝ բժիշկների առջև դժվարին խնդիր դնելով պարզել, թե որն էր նրա մահանալու պատճառը:
Աղջկա որովայնը ստուգելուց հետո միայն բժիշկները կարողացան կատարվածին բացատրություն տալ:
Անգլիացի 16-ամյա աղջնակի համար այդ օրը սովորական ուսումնական օր էր: Հանկարծ վատ զգալով՝ նա տուն է գնում, որտեղից նրան տեղափոխում են հիվանդանոց գիտակցությունը կորցնելու պատճառով:
Հիվանդանոցում Ժասմինի ընտանիքին հաղորդում են նրա մահվան ողբերգական լուրը և պատճառը, թե ինչու էր մահացել աղջիկը:
Պարզվում է՝ նրա մոտ պերիտոնիտ (որովայնամզի բորբոքում) է հայտնաբերվում:
Հիվանդությունն իրենից ներկայացնում է որովայնի խոռոչի և դրանում տեղադրված օրգանների (ստամոքս, լյարդ աղիքներ և այլն) պատերը պատող բարակ թաղանթի բորբոքում:
Երբ բժիշկներն աղջկա որովայնում հայտնաբերում է մազերի մեծ խուրձ, պարզապես զարմանքից քարանում են:
Հենց այդ մազերի մեծ խուրձն էր դարձել բորբոքման և ինֆեկցիայի պատճառ, ինչն էլ իր հերթին հանգեցրել էր ներքին օրգանների քայքայմանը:
Ինչպես հայտնում է անգլիական բժշկական «NHS» պարբերականը, աղջիկը տառապել է տրիխոֆագիա կամ Ռապունցելի համախտանիշ կոչվող եզակի հոգեբանական խանգարմամբ, ինչի հետևանքով պոկել ու կուլ էր տվել իր մազերը: