Սերժ Թանկյանն անդրադարձել է Երևանում տեղի ունեցած սկանդալային միջադեպին
ՀասարակությունՊարզապես սարսափելի է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է աշխարհահռչակ երաժիշտ, SOAD խմբի մենակատար Սերժ Թանկյանը՝ անդրադառնալով փետրվարի 13-ին Երեւանի ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպին: Նա գրառմանը կցել է դեպքի մասին պատմող «Ասպարեզ»-ի հրապարակումը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւանի ավագանու նիստում, այսօր՝ փետրվարի 13-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները դիմակներ էին հագել եւ փորձում էին իրենց հետ Նուբարաշենից ապակե տարաներով բերված գարշահոոտություն արձակող կոյուղաջուրը մոտեցնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Ավագանու ՀՀԿ-ական անդամները փորձել են արգելել նրանց, որից հետո քաշքշուկ է սկսվել: ՀՀԿ-ականները հարվածներ են հասցրել «Երկիր Ծիրանիի» անդամ Մարինա Խաչատրյանին, քաշքշել նրա մազերը:
Հիշեցնենք, որ Նուբարաշենի բնակիչները փետրվարի 12-ին փակել էին «Նուբարաշեն» ՔԿ տանող ճանապարհը. նրանց խոսքով, հարակից տարածում ապրողները տարիներ շարունակ գարշահոտության մեջ են ապրում, շնչում թունավոր օդը: