Սերժ Սարգսյանի առաջին քայլը նոր իրավիճակում
ՔաղաքականությունԼրագիր |
Թուրքիայի վարչապետ Յըլդըրըմը փետրվարի 14-ին մեկնում է Բելառուս, որտեղ կհանդիպի այդ երկրի նախագահ Լուկաշենկոյին, այլ պաշտոնյաների, կդիտի նաեւ Բելառուս-Թուրքիա հոկեյի ընկերական հանդիպումը: Բելառուս-թուրքական «հոկեյի դիվանագիտության» այդ յուրօրինակ դրվագն ընդհանրապես հետաքրքիր է ներկայիս աշխարհքաղաքական վիճակում, որի «հերոսներից» մեկը Թուրքիան է, նաեւ Սիրիայում իր ռազմական գործողությամբ: Այդ հետաքրքրության տարրերից մեկն էլ կարող է առնչվել արցախյան խնդրին, կամ համենայն դեպս առաջացնել հարց այդ կապակցությամբ:
Մասնավորապես, շաբաթներ առաջ տեղեկություն տարածվեց, որ Հայաստանը տապալել է Ադրբեջանին Բելառուսի Պոլոնեզ հրթիռների վաճառքը, որոնք դե ֆակտո օպերատիվ-մարտավարական զինատեսակ են, քանի որ այդ հրթիռների թռիչքային հեռավորությունը կարող է հասնել մինչեւ 300 կմ-ի:
Բելառուսցի ռազմական փորձագետներից մեկը հայտարարել էր, որ գործարքը չի ստացվել, որովհետեւ Հայաստանը բողոքել է ՀԱՊԿ շրջանակում: Որքանով էր այդ պնդումը իրական, եւ որքանով է առարկայական եղել Բելառուսի եւ Ադրբեջանի այդ բանակցությունը, պաշտոնապես գրեթե հաստատված չէ: Մի քանի ամիս առաջ տեղեկություն եղավ, որ Ադրբեջանը ուզում է գնել Բելառուսի Պոլոնեզներից, որպես հայկական Իսկանդերի հակակշիռ:
շարունակությունը՝ կայքում