Պայթեցրել են Վանաձորի քրեակատարողականի պետի մեքենան
Հասարակություն«Հրապարակ»-ի տեղեկություններով` գիշերը արտակարգ դեպք է գրանցվել Վանաձորում: Անհայտ անձը կամ անձինք պայթուցիկ սարք են տեղադրել «Վանաձոր» ՔԿՀ պետ Գեւորգ Մկրտչյանի «Նիվա» մեքենայի տակ, մեքենան պայթել է: Այդ պահին ՔԿՀ պետը մեքենայում չի եղել, տուժողներ չկան
Գեւորգ Մկրտչյանը մոտ 20 տարի է, ինչ ՔԿՀ համակարգում է, աշխատել է տարբեր վայրերում, արդարադատության գնդապետ է: Դեպքով զբաղվում են իրավապահները, հավանաբար այս միջադեպը կապ ունի ՔԿՀ պետի աշխատանքային գործունեության հետ: Մեքենան պայթեցնողները այդ քայլով նրան «մեսիջ» են հղել` փորձելով ինչ-որ բան հասկացնել, գուցե` աչքը վախեցնել: