«Արցախը» 4 ֆուտբոլիստի հետ պայմանագիր է խզել
ՍպորտՀայաստանի Առաջին խմբում հանդես եկող «Արցախը» երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը 4 ֆուտբոլիստի հետ: Հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ակումբը լքել են Նարեկ Գյոզալյանը, Վահան Ադլոյանը, Դավիթ Բաբայանը և Կարեն Շախկելդյանը։ Գյոզալյանն այժմ փորձաշրջան է անցնում Շվեդիայում։
«Արցախը» շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստներին համատեղ աշխատանքի համար և մաղթել նորանոր նվաճումներ։