Ամերիկյան զինուժը Դեր-Զորում հարվածել է ռուսներին. տեսանյութը համացանցում է
ԱշխարհԱմերիկացի զինվորականները հրապարակել են Սիրիայի կառավարամետ ուժերի ուղղությամբ ավիահարված հասցնելու տեսանյութը:
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով ամերիկյան զինվորական աղբյուրը, հրապարակված տեսանյութում պատկերված է Т-72 սիրիական տանկի ոչնչացումը Դեր Զորում, ինչպես նաև հրետանուն և մոտակայքում գտնվող մարտական հաշվարկին:
Ամերիկյան ուժերն իրենց գործողությունները մեկնաբանել են որպես ինքնապաշտպանություն՝ ԱՄՆ-ի կողմից աջակցություն ստացող «Դեոկրատական ուժեր» քրդական զորամիավորման ջոկատների դեմ հարձակումից: Սակայն չի նշվում, թե ինչ վտանգ էին իրենցից ներկայացնում ոչնչացված կառույցները:
Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, ավիահարվածների հետևանքով զոհերի թվում կարող էին ռուս պայմանագրային զինծառայողներ լինել: