Գիտնականները դավաճանության յոթ հիմնական պատճառ են նշել
ՀասարակությունՆոր հետազոտության համաձայն, որ հրապարակվել է Journal of Sex Research ամսագրում, գոյություն ունի դավաճանության յոթ հիմնական պատճառ:
Ամերիկյան հետազոտողների խումբը հարցում է անցկացրել 495 քսանամյա կանանց և տղամարդկանց շրջանում, ովքեր պատմել են, թե արդյոք դավաճանել են իրենց սիրելիներին, և եթե այո, ապա՝ ինչու: Վերլուծելով արդյունքները՝ գիտնականները առանձնացրել են 7 հիմնական գործոն, որոնք մարդկանց դրդում են կողքի վրա սիրավեպերի:
1. Հարաբերություններում կորել են զգացմունքները. Հարցվածների 77%-ը պատասխանել են, որ դավաճանության են գնացել սիրո պակասի պատճառով:
2. Ավելի շատ զուգընկեր ունենալու ցանկությունը. Երկրորդ, ամենատարածված պատճառը այն է, որ մարդիկ «սեքսուալ զուգընկերների բազմազանություն են ուզում»: Երևի թե մեզանից շատերի մեջ կենդանական բնազդներն են ապրում, որը մենք ուզում ենք բավարարել:
3. Զուգընկերոջ նկատմամբ կապվածության պակասը. Հարցվածների ավելի քան կեսը (41%) ասել է, որ չեն զգացել ուժեղ զգայական կապ:
4. Իրավիճակային գործոնները. Չնայած, որ «խմած էի» արտահայտությունը համոզիչ չի հնչում, իրականում շատ մարդիկ՝ 70%-ը, հենց այդ պատճառով են դավաճանում:
5. Ինքնագնահատականի բարձրացում. Հարցվածների ավելի քան կեսը որպես պատճառ են նշել ցածր ինքնագնահատականը. «Ես ուզում էի ավելի պոպուլյար լինել»՝ խոստովանել են նրանք:
6. Ջղայնություն. Շատեր՝ 43%-ը, նշել են, որ իրենց դավաճանության պատճառը զուգընկերոջ վրա ջղայնությունն է եղել կամ վրեժխնդրությունը:
7. Պարզապես սեքս. Ավելի քան մեկ երրորդն ասել է, որ դավաճանել է զուգընկերոջը պարզապես, քանի որ այդ պահին սեքսով զբաղվել է ուզել: Այս պատասխանը որպես օրենք ընտրել են միայն տղամարդիկ: Կանայք ավելի շատ որպես հիմնական պատճառ նշել են զուգընկերոջ կողմից զգացմունքների պակասը: