Բելգիայում հարձակում է իրականացվել ոստիկանների վրա
ԱշխարհԻնչպես հաղորդում է ТАСС-ը՝ բելգիական Շառլերուա քաղաքում յաթաղանով զինված անհայտ անձը վիրավորել է 2 ոստիկանի։ Քաղաքի կենտրոնում ոստիկաններին վիրավորելու ժամանակ նա գոռացել է «Ալլահու աքբար»։ Հարձակում իրականացնողը ձերբակալվելիս նույնպես վիրավորվել է։ Այս մասին հաղորդում է Շառլերուայի ոստիկանությունը։