Նյարդերից թույլ մարդկանց չդիտել. տեսագրություն է հայտնվել՝ Ֆլորիդայի արյունալի սպանդից
ԱշխարհՀամացանցում հայտնվել են ԱՄՆ Ֆլորիդա նահանգի ավագ դպրոցներից մեկում տեղի ունեցած կրակահերթի կադրերը։
Հիշեցնենք, որ դեպքի հետևանքով զոհվել է 17 մարդ՝ աշակերտներ ու մեծահասակներ: Հայտնի է, որ դպրոցից նախկինում հեռացված աշակերտներից մեկը՝ 19-ամյա Նիկոլաս դե Խեսուս Կրուզը, AR-15 ինքնաձիգով սպանել է 17, վիրավորել 50 մարդու:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, ահաբեկված աշակերտներից մեկը հաջողացրել է հրաձգության պահին տեսանյութ անել ու այնուհետ այն տարածել համացանցում:
Ֆիքսված կադրերում երևում է, որ աշակերտները թաքնվել են սեղանների տակ՝ բղավելով «Աստվա՛ծ իմ, Աստվա՛ծ իմ»:
Տեսանյութում կա բռնության տեսարան, նյարդերից թույլ մարդկանց և անչափահասներին խորհուրդ չի տրվում դիտել։
Հայտնի է, որ վախեցած աշակերտների մի մասը հաջողացրել է թաքնվել պահարաններում:
Դպրոցի շենքի մոտ հավաքված ծնողները պատմել են, որ հաղորդագրությունների միջոցով կապ են պահպանել երեխաների հետ:
Հիշեցնենք, որ հրաձիգը միտումնավոր միացրել է հրդեհի տագնապի ազդանշանը, որպեսզի «Սթոունմեն Դուգլաս» ավագ դպրոցի աշակերտները դուրս գան դասարաններից ու զոհերը հնարավորինս շատ լինեն:
Associated Press-ի փոխանցմամբ՝ Կրուզը կրել է գազի դիմակ, նրա մոտ եղել են բազմաթիվ ծխային նռնակներ:
Հայտնի է, որ հրաձգության հետևանքով հոսպիտալացվել են տասնյակ մարդիկ, որից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է:
Հաղորդվում է, որ իրավապահները ձերբակալել են հրաձիգին: Ոստիկանությունից հայտնել են, որ Կրուզի սոցցանցերի էջերի ուսումնասիրման արդյունքում «չափազանց մտահոգիչ նյութեր» են հայտնաբերվել: