Պոգբան մտածում է հեռանալու մասին
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան գոհ չէ անգլիական ակումբում իր կարգավիճակից և մտածում է իր ապագայի շուրջ:
Ինչպես տեղեկացնում է «L՛Equipe»-ը, ֆրանսիացու հարաբերությունները թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հետ այնքան էլ հարթ չեն:
Պորտուգալացի մասնագետը կիսապաշտպանին փոխարինել է «Տոտենհեմի» և «Նյուքասլի» հետ խաղերում, իսկ «Հադերսֆիլդի» հետ խաղում փոխարինման է մտցրել:
Աղբյուրի փոխանցմամբ, Պոգբան իրեն երջանիկ չի զգում «Մանչեսթեր Յունայթեդում» և մտածում է ակումբից հեռանալու մասին:
Ընթացիկ մրցաշրջանում, հիշեցնենք, 24-ամյա կիսապաշտպանն անգլիական Պրեմիեր-լիգայի 17 հանդիպման է մասնակցել և դարձել է 3 գոլի հեղինակ: