Ճապոնիան կվերանա՞. գիտնականները սենսացիոն բացահայտում են արել
ԱշխարհՃապոնացի հետազոտողները լավայի հսկայական մակարդուկ են հայտնաբերել ստորջրյա գերհրաբուխում, որը գտնվում է Ճապոնիայի հարավում: Ըստ գիտնականների, կա հավանություն, որ տեղի կունենա նոր ժայթքում, նման այն մեկին, որ տեղի է ունեցել 7.3 հազար տարի առաջ և ոչնչացրել է Կյուսյու կղզու հնագույն մշակույթը: Այս մասին հաղորդում է the Independent-ը:
Գիտնականների խոսքերով, գերժայթքման հավանականությունը մոտակա հարյուր տարիների ընթացքում մեկ տոկոս է, սակայն եթե դա տեղի ունենա, մինչև 100 միլիոն մարդ կզոհվի:
Հետազոտողները մտադիր են ստորջրյա ռոբոտներ կիրառել, որպեսզի ավելի մանրամասն կարողանան ուսումնասիրել ստորջրյա կառուցվածքը, ինչպես նաև պարզեն գերհրաբուխի առաջացման պատճառը: