ԱՄՆ հետախուզության զգուշացումը Բաքվին
ԱշխարհԼրագիր |
Արցախի հարցում պատերազմի վտանգի մասին ԱՄՆ հետախուզության զեկույցը միանգամայն հասկանալի պատճառով Հայաստանում արժանացել է մեծ ուշադրության: Միեւնույն ժամանակ, զեկույցը չի արտացոլում որեւէ նորություն եւ ընդամենը իրավիճակի եւ դրանից բխող ռիսկի պարզ արձանագրում է:
Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն էլ ասում է, որ բոլորին ակնհայտ է իրավիճակի պայթյունավտանգ լինելը: Ի վերջո, եթե երկու կողմում էլ կուտակվում է հսկայական սպառազինություն, եթե Բաքուն շարունակում է սպառնալ թե Արցախին, թե անգամ խոսել Երեւանը գրավելու մասին, շատ դժվար է չտեսնել պատերազմի վտանգ:
Մյուս կողմից, խնդիրն ի վերջո այդ վտանգը չեզոքացնելն է եւ այդ տեսանկյունից դրական է, որ Մինսկի խմբի համանախագահ ԱՄՆ արձանագրում է այդ վտանգը: ԱՄՆ հետախուզության փետրվարի 13-ին հրապարակված զեկույցում պատերազմի վտանգի առկայության մասին եզրահանգման համատեքստում ուշադրության է արժանի մի նրբերանգ: ԱՄՆ հետախուզության զեկույցում ասվում է, որ պատերազմը կամ լայնամասշտաբ ռազմական հակամարտությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ «իր հերթին կարող է դրդել Ռուսաստանին աջակցություն ցուցաբերել իր տարածաշրջանային դաշնակցին»:
շարունակությունը՝ կայքում