Դի Մարիայի կինը քննադատել է Էմերիին
ՍպորտՊՍԺ–ի արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիայի կինը քննադատել է ֆրանսիական թիմի իսպանացի գլխավոր մարզիչ Ունաի Էմերիին Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում ամուսնուն պահեստայինների նստարանին թողնելու համար։
«Քո ձգտումը + քո աշխատանքը + քո գոլերը + քո գոլային փոխանցումները + այն փաստը, որ դու լավագույն մարզավիճակում ես = պահեստայինների նստարան։ Բայց իհարկե ֆուտբոլից բան չեն հասկանում կանայք»,– գրել է Խորխելինա Կարդոսոն Ինստագրամում։
Հիշեցնենք, որ ՊՍԺ–ն Մադրիդում պարտվել է 1։3 հաշվով։ Էմերին կատարել է երկու փոփոխություն։