Ուժգին պայթյուն Թուրքիայում․ բազմաթիվ զոհեր կան
ԱշխարհԹուրքիայի հարավ-արևելքում պայթյուն է որոտացել: 9 զինվորականներ և 8 քաղաքացիական անձինք զոհվել են: Պայթուցիկ սարքը տեղադրված է եղել մեքենայի մեջ:
Independent պարբերականը, հղում կատարելով թուրքական NTV հեռուստաալիքին, հաղորդում է, որ 27 մարդ վիրավոր է, նրանցից 11՝ զինվորականներ:
Պետական Anadolu գործակալությունը, մեջբերելով Թուրքիայի զինված ուժերի շտաբի հայտարարությունը, հաղորդում է, որ հարձակումը տեղի է ունեցել տեղական ժամանակով 9.45-ին ոստիկանական անցակետի մոտ: Իշխանությունները պայթյունի համար մեղադրում են երկրում արգելված «Քրդական աշխատավորական կուսակցությանը»: