Սերժ Սարգսյանի կախած «հրացանները»
ՔաղաքականությունԱռաջին |
Դատելով կառավարության կառուցվածքի և գործունեության ֆունկցիոնալ բաժանումների, ավելի շուտ ֆունկցիոնալ համակենտրոնացման մասին օրենսդրական նախաձեռնություններից, Սերժ Սարգսյանի ապրիլյան վարչապետությունը ստանում է միս ու արյուն: Այդուհանդերձ առանցքային հարց է մնում այն, թե ինչպես պետք է ձևակերպվի այդ վարչապետությունը, այսինքն ինչպես պետք է ձևակերպվի Սարգսյանի առաջադրումը Կարեն Կարապետյանի փոխարեն, եթե Կարապետյանը հայտարարում է, որ գերազանցում է անգամ սահմանված ցուցանիշները: Այստեղ թվում է, թե խնդիրը տեխնիկական է, եթե արդեն կա քաղաքական որոշումը: Սակայն առաջին հայացքից տեխնիկական թվացող խնդիրն իրականում ունի նրբերանգներ, առնվազն այն առումով, թե արդյո՞ք այդ բացատրությունը պահանջելու է ընդամենը ինչ որ մեկի համարձակություն և երևակայություն, թե՞ պահանջելու է նաև իրավիճակների ստեղծում:
Այսինքն, Սերժ Սարգսյանը կանգ է առնելու իր վարչապետությունը բացատրելու և հիմնավորելու միայն տեքստային տարբերակի կամ այսպես ասած «քաղաքագիտական վերլուծությա՞ն» վրա, թե՞ Սարգսյանը փորձելու է ստանալ առավել լեգիտիմ և համոզիչ արձագանք հանրության շրջանում ու գնալ իրավիճակներ ստեղծելու միջոցով բացատրվելու տարբերակին: Իսկ այդ տարբերակն ընտրելու դեպքում էլ առաջ է գալիս հարց, թե ինչպիսին է լինելու «պրոֆիլի» ընտրությունը՝ դա լինելու է տնտեսություն, սոցիալական լարման աճ, թե՞ անվտանգություն: Ընդ որում, անվտանգություն ասվածն անշուշտ չի սահմանափակվում միայն արցախյան խնդրով և առաջնագծով:
ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ՝ կայքում