«37 թվի զարգացած մեթոդներն են․ հեռախոսս գաղտնալսում են»
Հասարակություն«Հրապարակ»-ը գրում է․
«Սասնա ծռեր» ջոկատի գործողություններից հետո առ այսօր անհայտ է իր քաղաքական գործունեությամբ աչքի ընկնող «Հիմնադիր խորհրդարան»-ի համակարգող Գարեգին Չուգասզյանի գտնվելու վայրը։ Նա, ճիշտ է, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ժամանակ առ ժամանակ գրառումներ է թողնում, սակայն, նրա մասին, պարզվում է՝ տեղյակ չեն անգամ իր մերձավորները։ Չուգասզյանով, դատելով սոցիալական ցանցերի եւ մամուլի արձագանքներից արձագանքներից, չեն հետաքրքրվում նաեւ նրա գաղափարակից ընկերները եւ քաղաքականապես ակտիվ հանրությունը։
«Մայրս մահացավ, դժբախտություն՝ դժբախտության հետեւից։ Չգիտեմ, թե որտեղ է ինքը, միայն տեսնում, եմ, որ «Ֆեյսբուք»-ում գրառումներ է անում»,- եղբոր գտնվելու վայրի մասին մեր հարցին այսպես արձագանքեց Գարեգին Չուգասզյանի եղբայրը՝ ԵՊՀ դասախոս, արվեստաբանության դոկտոր Լեւոն Չուգասզյանը։ Նա ասաց, որ ինքը կապ չի կարողացել հաստատել եղբոր հետ։
«37 թվի զարգացած մեթոդներն են, մի երկրում, որտեղ կան քաղբանտարկյալներ, ինչի՞ մասին է խոսքը։ Հիմա էլ, որ ես Ձեզ հետ զրուցում եմ, իմ հեռախոսը լսում են»,- մեզ հետ զրույցում ասաց Լեւոն Չուգասզյանը։