Վրաստանում ՀՀ քաղաքացիներ են ձերբակալվել
ԱշխարհՎրաստանի ոստիկանությունը Հայաստանի երկու քաղաքացու է ձերբակալել Թբիլիսիի մետրոյի «Երկաթուղային հրապարակ» կայարանի մոտ գտնվող ոսկու խոշոր բորսայում: Այս մասին հայտնել է Վրաստանի ՆԳՆ կենտրոնական քրեական դեպարտամենտի փոխտնօրեն Դավիթ Լացաբիձեն, հայտնում է Aliq.ge-ն:
Լացաբիձեի խոսքով՝ նրանք ձերբակալվել են հանցագոծության վայրում:
Հայաստանի քաղաքացիները փորձել են խարդախության միջոցով իրացնել ավելի քան 10 հազար լարի (ավելի քան 4 հազար դոլար) արժեքով 100-գրամանոց ոսկու ձուլակտոր:
Այսպես կոչված, ոսկու ձուլակտորները կազմված էին տարբեր մետաղների համաձուլվածքից: Հայաստանի քաղաքացիներին սպառնում է 4-ից մինչեւ 9 տարվա ազատազրկում: