Իսկ ձեզ դո՞ւր է գալիս դաքֆեյսը (լուսանկարներ)
LifeԴԱՔՖԵՅՍԸ (անգլ․ duckface - բադի դեմք) ինտերնետում սեփական անձը պատկերելու տենդենց է, որն ավելի շատ գերակշռում է իգական սեռի շրջանում։ Կայանում է լուսանկարվելիս շուրթերը առաջ տալու կամ փքեցնելու, այնուհետև ստացված կադրը սոցիալական ցանցերում տեղադրելու մեջ։ Այդօրինակ ինքնացուցադրման հակված օգտատերերի կարծիքով՝ համբուրելու պատրաստակամություն ցույց տվող շուրթերը քնքուշ և սեքսուալ տեսք են հաղորդում աղջկան։ Նմանօրինակ էսթետիկան բազմաթիվ դիտողների կողմից քննադատության է ենթարկվում և ակտիվ անհանդուրժողականություն առաջացնում նրանց մոտ։ Նույնիսկ ձևավորվում են «անտիդաքֆեյս» հակաշարժումներ, որի ակտիվիստները հայտարարում են, որ «բադիկի մռութը» հիմար և անհրապույր տեսք ունի։ Ներկայացնում ենք, ըստ մեզ, մի քանի ստացված «դաքֆեյս» լուսանկարներ։







