Ինչո՞ւ են կանայք 2 անգամ ավելի շատ ընկնում դեպրեսիայի մեջ, քան տղամարդիկ
ՀասարակությունNewmag |
Ի՞նչ է դեպրեսիան։
Դեպրեսիան ամենատարածված հոգեկան խանգարումն է: Դրանով տառապում է ավելի քան 300 միլիոն մարդ: Միայն Ռուսաստանում դեպրոսիայով հիվանդ 8 միլիոն մարդ կա: Բայց ոչ բոլորը գիտեն`դա ինչ է:
Դեպրեսիա բառը շատ տարածված է, բայց դրա տակ յուրաքանչյուրն իր բացատրությունն է տեսնում: Հաճախ դեպրեսիա են անվանում ուղղակի վատ տրամադրությունը, որը կարող է առաջանալ եղանակի փոփոխությունից: Իրականում` ծանր հոգեվիճակ է, որի ժամանակ մարդն անընդհատ նույն ընկճված տրամադրությունն ունի: Դրան է գումարվում քնի, ախորժակի խանգարումը, անհանգստությունն ու մեղքի զգացումը: Դեպրեսիայով հիվանդների մոտ ավելի մեծ է ինքնասպանության ռիսկը: Դա նշանակում է, որ դեպրեսիան պետք է բուժել:
Ինչո՞ւ ենք խոսում հենց կանանց դեպրեսիայի մասին։
Երկու սեռերն էլ հակված են հոգեկան խանգարումների: Տղամարդիկ նույնպես կարող են հիվանդանալ:
Բայց դեպրեսիայով ավելի հաճախ հիվանդանում են կանայք, մոտ 8.5 տոկոս ավելի: Գրեթե կրկնակի:
Գիտնականները պնդում են, որ պատճառը հորմոններն են, ժառանգականությունը: Ինչո՞ւ ավելի հաճախ կանայք` կա մի քանի վարկած:
մանրամասն՝ կայքում