Իվետա Մուկուչյանը գայթակղիչ լուսանկարներ է հրապարակել
Life
Երգչուհի Իվետա Մուկուչյանը Ինստագրամի իր էջում լուսանկարներ է հրապարակել, որոնք արվել են «Սիրահարվել եմ քեզ» երգի տեսահոլովակի նկարահանման հրապարակում։ «Եվրատեսիլ- 2016»-ի հայաստանյան ներկայացուցչի գայթակղիչ լուսանկարները հասցրել են լայն քննարկաման առարկա դառնալ։
Հիշեցնենք, որ «Սիրահարվել եմ քեզ» երգի երաժշտության հեղինակն Իվետա Մուկուչյանն է, խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը։
րգի ոճը եւ թեմատիկ ուղղվածությունն Իվետա Մուկուչյանի համար նորություն է։
«Իմ ուժն իմ թուլությունն է քո կողքին, մոտ լինելս հեռավորության վրա է միայն։ Սևն ինձ համար նոր սպիտակն է քո հոգու գույների մեջ, ձգողության ուժը սրտիս միայն սիրո անկշռության մեջ եմ զգում։ Ես զգում եմ, որ սիրահարվել եմ քեզ»,– ասում է երգչուհին։


