Զինծառայողը 16-ամյա աղջկա հետ սեռական հարաբերություն է ունեցել. վերջինս հղի է
ՀասարակությունՍյունիքի մարզում, փետրվարի 16-ին, Սյունիքի մարզային վարչության տարածքային բաժիններից մեկում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, 19-ամյա Է. Ա.-ն սեռական հարաբերություններ է ունեցել իրենց վարչական շրջանում գործող քաղաքի դպրոցներից մեկի 8-րդ դասարանի աշակերտուհի, 16-ամյա Ն. Ա.-ի նկատմամբ, ով, ըստ բժիշկների հայտարարության, հղիացել է:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկանները հայտնաբերել են աղջկան եւ նրա մորը, որոնք հրավիրվել են Ոստիկանություն եւ կատարվածի մասին տեղեկություններ հայտնել:
Փաստի առթիվ տարածքի Ոստիկանության հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: