Հայկական կողմը պատրաստ է հարձակման
ՔաղաքականությունԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Դենիել Քոութսը «Համաշխարհային սպառնալիքների գնահատման» 2018 թ. զեկույցում գրել է, թե Ղարաբաղյան հակամարտությունը 2018 թվականին կարող է վերաճել լայնածավալ պատերազմի, որի ընթացքում Ռուսաստանը, հնարավոր է՝ կաջակցի իր դաշնակից Հայաստանին: Նշվում է, որ լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման ռիսկերն ավելացնում են Հայաստանի և Ադրբեջանի կողմից փոխզիջումների չգնալը, ներքին ճնշումների ուժգնացումը, Ադրբեջանի ռազմական ներուժի կայուն արդիականացումը և Հայաստանի կողմից ռուսական նոր սպառազինությունների ձեռքբերումը:

Մոսկվայի ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն, Կովկասի բաժնի ղեկավար Վլադիմիր Եվսեևը ռազմական սադրանքները չի բացառում, սակայն լայնածավալ ռազմական գործողություններ Հայաստանի և Ադրբեջանի միջև չի կանխատեսում: Ռազմական փորձագետը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, թե շատ բան որոշելու է ընթացիկ իրավիճակը Ադրբեջանում, բայց Ադրբեջանի ռազմական կեցվածքի վրա ոչ թե ապրիլին կայանալիք նախագահական ընտրություններն են ազդելու, այլ ներիշխանական պայքարը կլանների միջև: Եվսեևը համոզված է, որ Բաքվում այսօր ռազմական լուրջ հաջողությունների ակնկալիքներ չունեն: Ավելին, հայկական զինված ուժերը, որոնք ավելացրել են իրենց ռազմական ներուժը, պատրաստ են հակահարձակման, և լավ կլիներ, որ այս գործոնը հաշվի առնեին Ադրբեջանում:
շարունակությունը՝ կայքում