Նեֆերտիտին հին Եգիպտոսի ամենաազդեցիկ իշխանուհիներից էր: Ենթադրություն կա նույնիսկ, որ Էխնաթոն փարավոնի գլխավոր կինը միայնակ Եգիպտոսն էր առաջնորդում ամուսնու մահից հետո:
Նեֆերտիտիի դեմքը վերստեղծելու գաղափարը կյանքի կոչվեց: Ինչպես ստացվեց՝ ներկայացնում է EnterTrain-ը:
500 ժամ պահանջվեց կիսանդրին վերստեղծելու համար, իսկ թանկարժեք զարդերը Dior-ի դիզայներները պատրաստեցին:
Նորագույն 3D-տեխնոլոգիա օգտագործելով՝ գիտնականներին հաջողվեց Նեֆերտիտիի դեմքի ճշգրիտ կրկնօրինակը ստանալ:
Փորձագետները նշում են, որ դեմքի վերստեղծումը համաձայնվում է Նեֆերտիտիի մասին հին պատկերացումներին: «Սա շատ յուրահատուկ է: Վերջին գենետիկական ուսումնասիրությունների համաձայն՝ սա մեզ իսկապես գրավիչ ապացույց է տալիս, որ տվյալ մումիան ոչ այլ ոք է, քան Նեֆերտիտին»,- ասում է դոկտոր Դոդսոնը:
Այնուամենայնիվ, Twitter-ի որոշ օգտատերեր կասկածի են ենթարկել մաշկի գույնը, որը վերստեղծեցին փորձագետները: