Ալիեւի սարսափը. բրիտանական նոր անակնկալ
ԱշխարհԼրագիր |
Ադրբեջանի մշակույթի եւ տուրիզմի նախարարությունը կայացրել է այդ երկրի կինոթատրոններում «Ստալինի մահը» ֆիլմի ցուցադրությունն արգելելու մասին որոշում: Որոշումը, ինչպես հայտնում է minval.az-ը, կայացվել է այն բանից հետո, երբ նախարարության չինովնիկները դիտել են ֆիլմը:
Նշվում է, թե ֆիլմը նաեւ պատմում է Երկրորդ համաշխարհային պատերազմի իրադարձությունների մասին եւ այն, ինչ պատկերվում է այդ ֆիլմում, վիրավորում է զոհվածների հիշատակը:
Եթե դա է բացատրությունը, ապա այն «մատից ծծած» է, քանի որ ֆիլմում չկա Երկրորդ համաշխարհային պատերազմի եւ դրա զոհերի հանդեպ վիրավորական գործնականում ոչինչ: Ավելին, ֆիլմում ԽՍՀՄ ղեկավարության բավական ծիծաղաշարժ հերոսների շարքում այդուհանդերձ որոշակի հարգալից եւ պատվարժան նկարագրի մեջ է Երկրորդ համաշխարհային պատերազմում ԽՍՀՄ հաղթանակի խորհրդանիշներից մեկը՝ մարշալ Ժուկովը, եւ ի դեմս նրա թերեւս հենց երկրորդ համաշխարհայինի մասնակիցները:
Խնդիրը բոլորովին այլ է: Շոտլանդացի ռեժիսոր, վերլուծաբան Արմանդո Իանուչչիի ֆիլմն, իր ամբողջ երգիծանքով հանդերձ, կարողացել է բացահայտել բռնապետական իշխանության հենց բռնապետերի համար սարսափելի էությունը:
շարունակությունը՝ կայքում