«Սերժ Սարգսյանի մաֆիայի պատճառով Գյումրին երկու մասի բաժանվեց»
ՔաղաքականությունԻնչպես տեղեկացրել էինք, այսօր լարված իրավիճակ էր Գյումրու թիվ 34 ընտրատարածքային հանձնաժողովի շենքի ներսում և դիմաց․ այսօր հանձնաժողովը հրապարակելու էր Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքները՝ հայտարարելով, թե որ քաղաքական ուժը ինչքան մանդատ է ստանալու։ Ի սկզբանե ԲՀԿ-ն, ԳԱԼԱ-ն ու «Հայկական վերածնունդը» հայտարարել էին, որ եթե 17 մանդատ նվիրեն «Բալասանյան» դաշինքին՝ Սամվել Բալասանյանին մեխանիկորեն քաղաքապետ կարգելով, իրենք բոյկոտելու են ավագանու նիստերը։ Ըստ նրանց հաշվարկների, «Բալասանյան» դաշինքին հասնում է ընդամենը 15 մանդատ, ԲՀԿ-ին՝ 9, «Հայկական վերածնունդին»՝ 5, իսկ ԳԱԼԱ-ին՝ 4։ Այսօր, սակայն, ԲՀԿ-ին մնաց 8 մանդատ, «Հայկական վերածնունդին»՝ 4։ Հանձնաժողովի որոշումից հետո անկառավարելի մի իրավիճակ սկսվեց․ այնպես էին գոռում հավաքվածները՝ անեծքներ հնչեցնելով Սամվել Բալասանյանի հասցեին, ասելով, որ նա արդեն իր հաղթանակն է տոնում ռեստորանում։
«Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն էլ մեկական վրձիններ նվիրեց հանձնաժողովականներին, մի հատ էլ Տիգրան Մուկուչյանի համար պահեց՝ հայտարարելով, թե կբոյկոտեն ավագանու նիստերը, կդիմեն դատարան։
Շարունակությունն՝ «Առավոտ»-ում