«Իմ հիվանդ դստեր լուսանկարն օգտագործում են, որպեսզի ուրիշներին համոզեն աբորտ անել». կինը սարսափել է՝ իմանալով, որ...
ԱշխարհՆատալի Վիվերը՝ Հյուսիսային Կարոլինայից, սարսափել է, երբ իմացել է, որ աբորտների կողմնակիցներն իրենց տեսանկյունն ապացուցելու համար օգտագործում են իր դստեր լուսանկարները։ Աղջիկն ի ծնե տառապում է դեմքի դեֆորմացիայով և Ռետտայի սինդրոմով, ինչի պատճառով նա խոսել չի կարողանում։ Նա արդեն մի քանի պլաստիկ վիրահատություն է տարել։ Նախածննդյան սքրինինգի և պտղի հեռացման կողմնակիցները Սոֆյայի դեպքում իրենց տեսակետի հրաշալի ապացույց են գտել և օգտագործել են աղջկա նկարը որպես իրենց գաղափարների նկարազարդում։
Առաջին անգամ տեսնելով աղջկա նկարով ցուցանակը Twitter-ում, Նատալի Վիվերը դիմել է սոցցանցի ղեկավարությանը՝ պահանջելով հեռացնել վիրավորական գրառումը։ Կինը բացատրել է, որ իր երեխայի նկարի նման օգտագործումը անթույլատրելի է։ Այնուամենայնիվ, նրան մերժել են բացատրելով, որ որևէ խախտում այդտեղ չկա։ Այժմ Նատալին պայքարում է, որպեսզի խախտումների ցանկին, որոնց դեմ կարելի է բողոքել Twitter-ում, ավելացնեն նաև սահմանափակ կարողություններով մարդկանց վիրավորելը։ Նա 20 հազար հետևորդ ունի այս պահի դրությամբ և շատ հնարավոր է, որ հասնի հաջողության։ Դեռևս սոցկայքի ադմինիստրացիան գնացել է մեկ զիջման՝ նա հեռացրել է երեխայի նկարը։