Ռուսաստանին զգուշացրին Ղարաբաղով. չարժեր այդքան «լիզել թուրքերի համապատասխան տեղերը»
ԱշխարհԼրագիր
Վլադիմիր Ժիրինովսկին հաստատել է ավելի վաղ համաշխարհային ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկությունը, ըստ որի ԱՄՆ ավիահարվածների հետեւանքով զոհվել են հարյուրավոր ռուս վարձկաններ: Նա նշել է 300 զոհվածների մասին: ՌԴ պաշտոնական շրջանակները մինչ այժմ խոսում են մի քանի զոհի մասին, համառորեն չհրապարակելով իրական թիվը:
Հասկանալի է, որ դա արվում է Ժիրինովսկու միջոցով:
Փետրվարի 7-ին ԱՄՆ գլխավորած կոալիցիան ավիահարված էր հասցրել Սիրիայի ընդդիմադիր ուժերի դիրքերի վրա գրոհող խմբավորմանը, որում մեծ թվում ռուս վարձկաններ են եղել: Ընդ որում, հարձակումից առաջ ԱՄՆ-ն զգուշացրել է Ռուսաստանին, բայց ռուսներն ասել են, որ իրենք այդ տարածքում զինվորականներ չունեն:
Զոհվածները պաշտոնապես զինվորականներ չեն, այլ մասնավոր ռազմական կազմակերպության վարձկաններ, որոնք պարզվում է մասնակցում են տնտեսական օբյեկտների «ազատագրմանը»՝ ստանալով ավարի մի մասը: Այլ խոսքով, ռուսական «կանաչ մարդուկները» զբաղված են դիակապտությամբ:
շարունակությունը՝ կայքում