«Լիոնի» ֆուտբոլիստը գնդակով հարվածել է ստադիոնի աշխատակցի գլխին
Սպորտ«Լիոնի» ֆրանսիացի կիսապաշտպան Ուսեմ Աուարը «Լիլի» դեմ ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 26-րդ տուրի խաղում գնդակով հարվածել ստադիոնի անվտանգության աշխատակիցներից մեկի գլխին։
19-ամյա ֆուտբոլիստը, հայտնվելով խաղից դուրս վիճակում, զայրացած հարվածել է գնդակին, որը դիպել է խաղադաշտի հարեւանությանբ կանգնած աշխատակցին։ Դրա համար Ուսեմ Աուարը ստացել է դեղին քարտ։
Լիոնում կայացած հանդիպումն ավարտվել է 2։2 հաշվով։ Մինչեւ 65-րդ րոպեն դաշտի տերերն ունեցել են 2 գոլի առավելություն։
Lyon's Houssem Aouar was not happy with his side throwing away a lead at Lille...
And one steward found it out the hard way!