Հայերեն


Նոր զարգացումներ՝ «օֆշորի» գործով

Հասարակություն

Armlur.am-ում կարդում ենք․

ՀՀ ԱՆ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի` Պանամայի օֆշորային գործարքների առիթով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործով ավելի քան 5 ամիս որեւէ տեղաշարժ չկար: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ սույն քրեական գործում նոր զարգացումներ են տեղի ունենում: Պարզվում է` հայրենի իրավապահները որոշել են գործում ներգրավել նաեւ միջազգային կառույցներին: Սակայն ամեն ինչի մասին ըստ հերթականության Նախ հիշեցնենք՝ ընթացիկ տարվա հունիսի 11-ին «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը ներկայացել էր ՀՔԾ եւ ցուցմունք տվել: Ինչպես հայտնի է` ապրիլի 2-ին «Հետք» պարբերականը գաղտնազերծեց փաստաթղթեր, համաձայն որոնց` այդ ժամանակ դեռեւս ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը զբաղեցնող Միհրան Պողոսյանը բաժնետեր է Պանամայում գրանցված երեք ընկերությունների: Այս հրապարակման հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ ոստիկանությանը հանձնարարել էր ուսումնասիրել մամուլում հրապարակված տեղեկությունները: Ավելի ուշ հանձնարարվեց hատուկ քննչական ծառայությանը, որ մայիսի 2-ին ՀՔԾ-ում Մ. Պողոսյանի` Պանամայի օֆշորային գործարքների մասով հարուցվի քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 310 հոդվածի հատկանիշներով (Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը, որը պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով): Սկզբում Միհրան Պողոսյանը լռում էր, այնուհետեւ անձամբ ստանձնեց հրապարակայնորեն իրեն պաշտպանելու գործընթացը: Վերջինիս գրասենյակը մայիսի 20-ին հայտարարություն տարածեց, թե մամուլում գրված շվեյցարական «LGT» բանկում Միհրան Պողոսյանի հաշիվների մասին հատվածը հերքվել է Շվեյցարիայից իրենց տրված պատասխանով: Ըստ գրասենյակի` Միհրան Պողոսյանի անվան հետ կապվող ընկերությունների անունով որեւէ հաշվեհամար գոյություն չունի: Իսկ ի՞նչ քննչական գործողություններ են իրականացվել հատուկ քննչական ծառայությունում, ի՞նչ է բացահայտվել մինչ այսօր: Այսպես՝ «Ժողովուրդ»-ին իրավապահ մարմինների մոտ կանգնած իր աղբյուրներից հայտնի դարձավ, որ Միհրան Պողոսյանը վերջին հարցաքննությունից հետո այլեւս հարցաքննության չի հրավիրվել: Պարզվում է՝ ներգրավվածության շրջանակներն ավելի են ընդլայնվում: Մեր տեղեկություններով` օֆշորային գործի շրջանակներում ՀՀ հատուկ քննչական ծառայությունը Հայաստան է հրավիրել միջազգային կառույցների ղեկավար պաշտոնատար անձանց: Ըստ էության` ՀՀ իրավապահները նշված անձանցից վերցված ցուցմունքերով կփորձեն հասկանալ` Պանամայի օֆշորային գործարքներում Միհրան Պողոսյանի անվան շրջանառությունը որքանով է համապատասխանում իրականությանը: Թերեւս, ԴԱՀԿ նախկին պետի ցուցմունքներն այնքան էլ միանշանակ եւ անհերքելի չեն ընկալվել հայրենի իրավապահների կողմից, եւ վերջիններս փորձում են շրջանառվող տեղեկությունների հավաստիությունը պարզել ավելի լայն շրջանակներից: Ի դեպ, չի բացառվում, որ Հայաստան հրավիրված բարձրաստիճան պաշտոնյաները լինեն հենց վերը հիշատակված շվեյցարական «LGT» բանկի անձնակազմից: Մեր տեղեկությունները փորձեցինք ճշտել ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանից: Վերջինս մեր հարցին ի պատասխան` նշեց. «Քրեական գործին վերաբերող մանրամասներ նախաքննության այս փուլում, քննության շահերից ելնելով, հրապարակման ենթակա չեն»: Այսպիսով՝ առայժմ հնարավոր չեղավ պարզել, թե Պանամայի օֆշորային գործարքների առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում ովքեր են հրավիրվել Հայաստան, սակայն չենք կարող բացառել, որ առաջիկայում նոր աղմկահարույց մանրամասներ ի հայտ կգան, եւ, թերեւս, սրանից հետո կհստակեցվի` ինչ կարգավիճակով է, ի վերջո, Միհրան Պողոսյանը ներգրավվելու գործին: Հիշեցնենք՝ երբ օֆշորային գործը ոստիկանությունից ուղարկվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն, քաղաքական հրահանգ էր տրվել ԴԱՀԿ նախկին պետի գործը քննել օրենքի ողջ խստությամբ: Սակայն ավելի ուշ քաղաքական վերնախավում որոշում կայացվեց, որ գործը քննեն՝ առանց մանրամասների մեջ լուրջ խորանալու: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Միհրան Պողոսյանի գործով ՀՔԾ քննիչները օպերատիվ գործողություններ են իրականացնում: Ասել է, թե նրանք շարունակում են ստուգել ե՛ւ մամուլում հրապարակված տեղեկությունները, ե՛ւ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ պետի ցուցմունքները, համադրել դրանք միմյանց: Իսկ թե ինչով կավարտվի գործընթացը, դժվար է ասել: Միայն պետք է փաստել, որ հանրային գիտակցության մեջ արմատացած է այն տեսակետը, որ Միհրան Պողոսյանը կասկածելի ճանապարհներով հարստացած պետական պաշտոնյա է, որն ունենալով իշխանության ամենավերին օղակների հովանավորությունը՝ երկար ժամանակ անարգել գործել է: Ու առ այսօր կարծես թե ՀՔԾ-ն Միհրան Պողոսյանը հարուցված քրգործով որպես մեղադրյալ չի ներգրավվել։

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված