Ողբերգություն Ռուսաստանում. տղամարդն սպանել է կնոջն ու 14-ամյա դստերը
ԱշխարհՔննիչները պարզում են Լիպեցկի շրջանի Չերյոմուշկի գյուղում դեռահաս աղջկա եւ նրա մոր սպանության հանգամանքները: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Փետրվարի 17-ի գիշերը Լիպեցկի շրջանի Չերյոմուշկի գյուղում ընտանիքի հայրն իր 47-ամյա կնոջը եւ 14-ամյա դստերը կտրող-ծակողգ գործիքով բազմաթիվ վնասվածքներ է հասցրել, ինչի հետեւանքով մայրն ու դուստրը մահացել են:
Նրանց մարմիններն առավոտյան հայտնաբերել են հարեւանները, որոնք եկել էին տան բակում ոչ ադեկվատ վիճակում գտվող ընտանիքի հոր բղավոցներից հետո: Վերջինս թունավորման նշաններով հիվանդանոց էր տեղափոխվել: Հայտնի էր, որ տղամարդը տառապում էր հոգեկան հիվանդությամբ: Այժմ քննչական գործողություններ ենիրականացվում սպանության բոլոր հանգամանքները պարզելու համար: