Պայթյունի հետևանքով հարսանիքի տասնյակ մասնակիցներ են զոհվել
ԱշխարհԱռնվազն 18 մարդ է զոհվել Հնդկաստանում՝ գազաբալոնի պայթյունի հետևանքով: Դեպքը տեղի է ունեցել Բաեվար նահանգում՝ հարսանեկան տոնակատարության վայրից քիչ հեռու: Պայթյունի հետևանքով հարսանքատունը փլվել է, մարդիկ մնացել են փլատակների տակ: Հոսպիտալացվել է ևս 18 մարդ, 6-ի վիճակը ծայրահեղ ծանր է:
Տեղի իշխանությունը զոհերի ու տուժածների ընտանիքներին գումարային փոխհատուցում կտրամադրի: