Հայերեն

«Գողացել են իմ երեխայի հացը». Սերգեյ Դանիելյանը դատի է տվել ԴԱՀԿ-ին

Հասարակություն

«Քանի որ ես միշտ եղել եմ շատ իշխանամետ քաղաքացի, մեր իշխանությանն ուզում եմ տեղյակ պահել, որ շատ լավ գործ եմ արել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց դերասան Սերգեյ Դանիելյանը՝ ընդգծելով, որ գող է բռնել։

Դանիելյանը դատի է տվել ԴԱՀԿ-ին. «ԴԱՀԿ-ի այլանդակություններից մեր նախագահն ու վարչապետը, իհարկե, տեղյակ չեն, դրա համար որոշեցի իրենց օգնել։ ԴԱՀԿ-ն ինձնից փող է գողացել՝ մոտ 30 հազար դրամ, ես դիմեցի մեր արդար դատարանին, գիտեի, որ ճշմարտությունը կհաղթի, և դատարանն ի օգուտ ինձ որոշում կայացրեց. ես շահեցի և գողից իմ փողը հետ վերցրի։ Հիմա գողը ԴԱՀԿ-ի պե՞տն է, թե՞ աշխատակիցները, չգիտեմ։ Եթե ԴԱՀԿ-ի պետն ուղղակի ոչ կոմպետենտ է և չգիտի, որ իր աշխատակիցները գող են, ուրեմն՝ նրան պետք է գործից հանել։ Եթե գիտի, որ իր աշխատակիցները գող են, հետները կիսվում է և այդ գումարը դնում իր գրպանը, ապա նրան ոչ թե պետք է գործից հանել, այլ երևի բանտ նստեցնել»։

«Գողին բռնեցինք, լավ է, բայց խնդիրն այն է, որ ես՝ որպես քաղաքացի, չեմ մուծում որևէ տուգանք, բանկային հաշիվ, ինձ սարսափելիորեն պատժում են։ Ես մոտ 10 տարի Լոս Անջելեսում մեքենա ունեմ, այնտեղ էլ եմ վարում, երբեք չեմ տուգանվել, 83 տարեկան մայրս երբեք այնտեղ չի տուգանվել, և բավական է մտնել Հայաստան՝ դու միանգամից տուգանվում ես։ Երևի ես վատ քշող եմ Հայաստանում։ Եթե ես տուգանք չեմ մուծում, ինձ պատժում են, իսկ եթե որևէ պետական մարմին ասում է, որ սխալմամբ է փողս գողացել, ես նրանց անգամ կտտցնելու կամ ականջը կծելու իրավունք չունեմ, և որպես քաղաքացի՝ նեղվում եմ։ Ինձ անարգել են, գողացել են իմ երեխայի հացը, և խնդրում եմ մեր նախագահին ու վարչապետին, որ, եթե անգամ օրենք չեն ընդունում այդ աշխատակիցներին պատժելու մասին, գոնե մեզ կտտցնելու և բլդուղ անելու հնարավորություն տան»։

Դանիելյանի փաստաբան Տիգրան Սարգսյանն ասաց, որ դիմել են Վարչական դատարան՝ իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու հայցով, հայցն ամբողջությամբ բավարարվել է. «Իմ վստահորդը որևէ խախտում թույլ չի տվել, 4 ակտ է իրեն եկել, 4-ն էլ ճանաչվել է անվավեր։ Այդ անհեթեթ ակտերը դատարանի վճռով ճանաչվել են անվավեր։ 16 հազար դրամ պետական տուրք նրանք մուծեցին պետբյուջե, ապօրինի ճանապարհով ձեռք բերված միջոցներն իմ վստահորդն իրավասու է անվանել «գողոն», և դրանք վերադարձրին մեր վստահորդին։ ԴԱՀԿ-ի մասով շատ գործեր կան. 3 հազարից ավելի գործ կա դատարանում։ Մարդիկ թող չվախենան դիմել դատարան։ Փաստաբանի ծառայությունները կամ անվճար են, կամ շատ մատչելի»։

Ասուլիսի բանախոս լրագրող Արման Սուլեյմանյանն էլ նշեց, որ Սերգեյ Դանիելյանի գործով ԴԱՀԿ-ն վերադարձրել է 36 հազար դրամ, 25 հազար դրամ կազմում է փաստաբանի ծառայությունները.

«16 հազար դրամ էլ ԴԱՀԿ-ն է պետտուրք մուծում։ Երբ Դանիելյանը նրանց ասում է, որ սխալվել են, կարող են խնդիրը տեղում լուծել, գործը չհասնի դատարան, բայց այդ մարդիկ ոնց որ երդում կերած լինեն, որ ցանկացած գումար, մինչև վերջին դատական ատյանը ծախսեն՝ անկախ նրանից, որ հիմարություն են անում։ Այս խնդիրը պետք է լուծվի։ Քաղաքացիները պետք է հասկանան, որ վարչապետը, կառավարությունն իրենց տուգանքներով երբեք չեն զբաղվելու։ Այս հանցավոր շղթայի դեմը հնարավոր է առնել, եթե դիմում եք համապատասխան փաստաբանների, փորձում եք հասկանալ օրենքը»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Դուք հասկանու՞մ եք, որ անարդարությունը, որը այսօր կրծքով պաշտպանում եք, մի օր կարող է ձեզ հարվածել․ Մարիաննա ՂահրամանյանՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Կիևի անվտանգության երաշխիքներըԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՀամախմբվում ենք ըստ օրակարգի, ճիշտ չի, որ բոլորը նույն կերպ մտածեն, երբեմն դժվար է լինում. ԳրիգորյանՎճռական գործողություններ լինելու են. Լևոն ԱզիզյանՉկա’ մի դեպք, երբ սահմանադրություն չփոխելու համար մի երկիր հարձակվում է մյուս երկրի վրա․ ԳրիգորյանԱյս իշխանության հեռացումից հետո Սահմանադրության փոփոխության հարց պետք է դրվի. Աննա Գրիգորյան44-օրյա պատերազմը ես հաճախ եմ բնորոշել որպես «տարօրինակ». Արմեն ԱշոտյանՆիկոլ Փաշինյանը զբաղված է Հայաստանի ազգային պետության կազմաքանդմամբ․ Լևոն ԱզիզյանԱյս իրավիճակում չի քննարկվում այլ պատասխան քան ոչը․ Արամ Վարդևանյան Հայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՄոսկվա-Երևան տոմսերը կտրուկ թանկացել են․ ի՞նչ արժեն այս պահինՄելիքբեկյանը կողմ է, որ ՖԻՖԱ-ն գլխավորի Դիալլոն․ «Լավ ճանաչում եմ, ունի անհրաժեշտ որակները»ՔՊ-ն մահաբեր իշխանություն է․ Արսեն Գևորգյանն այս իշխանության զոհն է․ մենք շարունակելու ենք պայքարել, մինչև նրա նկատմամբ արդարությունը վերականգնվի. Ուժեղ ՀայաստանՆոյեմբերյանի և Բերդի ճանապարհներին մառախուղ է․ տեսանելիությունը՝ մինչև 50 մետրՄենուա Սողոմոնյանի յուրահատուկ շնորհավորանքը Խաչիկ ԳալստյանինՆոյեմբերի 18-ին, 19-ին և 20-ին ավելի քան 40 ժամ ջուր չի լինելուՄինչև 2026 թ.-ի դեկտեմբերի 31-ը. 3 ժամկետ, որոնք բաց թողնելու դեպքում կարող եք գումար կամ իրավունք կորցնելԻնչպե՞ս է իշխանությունը համարձակվում հրաժարվել Հայաստանի ծննդյան վկայականից՝ երկիրը թողնելով Ադրբեջանի տարածքային հավակնությունների առաջ անպաշտպանԱնձնակազմը զոհվել է․ Ան-12 ինքնաթիռ է կործանվել․ ՌԴ Նախկինում ընդդիմադիր Փաշինյանն այսօր կամաչեր վարչապետ Փաշինյանից. Մարիաննա ՂահրամանյանԴուք կտրված եք ժողովրդից․ հունիսի 7-ին ժողովուրդն իր խոսքը հստակ ասել է․ մենք թույլ չենք տա ալիևյան սահմանադրության ընդունումը․ Շիրազ ՄանուկյանՄհեր Ավետիսյանը՝ ուսանողներին․ «Ուժը ծնվում է գիտելիքից ու խելքից, դուք եք ծնելու այդ ուժը՝ հանուն Հայաստանի»«Մի՞թե Նիկոլին հաջողվել է սպանել նաև միտքը»․ Հայաստանում ներքաղաքական գործընթացներ չկան․ Արտակ ԶաքարյանՎարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասինՓաշինյանն իր իսկ քննադատության թիրախում. Մարիաննա ՂահրամանյանԱյս մարդիկ ամեն օր խախտում են մեջբերածս ու մի շարք այլ օրենքներ. Աննա ԿոստանյանԸնտրություններում Փաշինյանին ձայն տված մարդկանց զգալի մասն այդ քայլն արել է վախից դրդված. Ավետիք ՉալաբյանՍահմանադրությունը չի փոխվելու. տեսանյութԲիզնեսին կառաջարկվեն էլեկտրական բեռնատարներ Բռնատիրական կարգերը մեր երկրում երկար դիմակայել չեն կարող. մի օր դա ավարտվելու է. Արեգ ՍավգուլյանԳազի սակագնի թանկացումը բացասական է ազդելու Հայաստանի տնտեսության վրա. Արմեն ՄանվելյանԱյն ինչ մեզ տրված է ի ծնե, մենք չենք ընտրում, բայց դրան հավատարիմ մնալը մեր ընտրությունն է. Մհեր ԱվետիսյանԱլիևին փոխանցեք` հայ ժողովուրդը նրանից ներողություն չի խնդրելու. Արեգա ՀովսեփյանԶՊՄԿ-ն շնորհավորում է ուսանողներին ուսանողների միջազգային օրվա առթիվ «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը Տորոնտոյի «Նուռ» ֆիլմերի փառատոնում արժանացել է «Ծագող աստղ» մրցանակիԲոլորս միասին պետք է չխնայենք մեր ուժն ու եռանդը և պաշտպանենք հայկական արժեքները. Արսեն ԳրիգորյանԱլիևյան սահմանադրությունը դուռ է բացելու դեպի կեղծ «Արևմտյան Ադրբեջան», դրանով ապամոնտաժելու են Հայաստանի ՀանրապետությունըԻշխանությունն իր քարոզչական մեքենայով մտել է տուն առ տուն և հաջողության հասել՝ այլասերելով ամեն ինչ. Էդմոն Մարուքյան Կարո՞ղ ենք փրկել արցախյան բարբառը. Տիգրան Դումիկյան Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտների ելույթը Koreez 2026-ին Արարատի և Անդրանիկի նկարները հեռացնելը միշտ եղել է թուրքական պահանջ. Ատոմ ՄխիթարյանԵրիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնել Բանանի շուրջ աղմուկ, պետության շուրջ լռություն․ ինչպես ենք ընկնում հանրային ուշադրության ծուղակը. Աննա ԿոստանյանՀայաստանը պարտավոր է օր առաջ հեռանալ Արևմուտքից. Մհեր Ավետիսյան«Վարչապետին` պահանջ. անցկացրե՛ք Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, և միայն այդ ընտրությունների արդյունքների հիման վրա կորոշվի` իրականացնե՞լ «Թրամփի ուղին», թե՞ ոչ, անցկացնե՞լ սահմանադրական հանրաքվե՞ն, թե՞ ոչ». Խաչիկ ԱսրյանԷլ ո՞նց ասեն, որ հասկանանք... «Փաստ» «Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ» «Քաղաքական գործիքակազմի առումով իշխանությունը չունի բավական կենսունակություն ընդդիմության հետ մրցակցության տեսանկյունից, ուստի դիմում է ռեպրեսիվ մեխանիզմներին». «Փաստ» Հայաստանի տարեցների սոցիալական գոյապայքարը՝ սպառողական զամբյուղի անհասանելիության պայմաններում. «Փաստ»
Ամենադիտված