Օսկարի հավակնորդ ֆիլմի պրեմիերան՝ ԿինոՊարկում. լուսանկարներ
LifeՕսկարի «Լավագույն ֆիլմ» անվանակարգում առաջադրված Մերիլ Սթրիփի եւ Թոմ Հենքսի մասնակցությամբ «Գաղտնի գործը» կենսագրական դրաման Հայաստանում առաջինը ցուցադրում է ԿինոՊարկը։ «Երեւան Մոլ»-ի կինոթատրոնում երեկ տեղի է ունեցել ամերիկյան ֆիլմի փակ նախադիտումը։
Իրական փաստերի վրա հիմնված ֆիլմը ներկայացնում է 20-րդ դարի աղմկահարույց դեպքերից մեկը: «The Washington Post»-ի խմբագրի մոտ թղթապանակ է հայտնվում, որտեղ կա գաղտնի տեղեկատվություն Վիետնամի պատերազմի եւ ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնի մասին: Անտեսելով Սպիտակ տան ճնշումները՝ թերթը հրապարակում է այդ աղմկահարույց տեղեկատվությունը: Մերիլ Սթրիփն ու Թոմ Հենքսը մարմնավորում են Քեթրին Գրահամին՝ «Վաշինգթոն Փոստ» թերթի առաջին կին հրատարակչին, եւ խմբագիր Բեն Բրեդլին: Նրանք մրցակցություն են սկսում «Նյու Յորք Թայմս» թերթի հետ՝ պետական գաղտնիքները հրապարակելու հարցում:
մանրամասն՝ կայքում