EnterTrain-ը ներկայացնում է՝ հարաբերություններում ինչից է վախենում Կենդանակերպի յուրաքանչյուր նշանի ներկայացուցիչ:
Խոյ

Կարողանում են անկեղծորեն, խորը և անվերապահորեն սիրել: Գուցե այդ պատճառով է Խոյը շատ վախենում, որ եթե իր հարաբերությունները վերջանան, ինքն այլևս չի կարողանա մոռանալ զուգընկերոջը:
Ցուլ

Այնքան ուժեղ են, որ գործնականում ոչնչից չեն վախենում: Եթե Ցուլն իսկապես սիրահարված է, կարողանում է առանձնահատուկ դարձնել իր ամեն օրը զուգընկերոջ հետ: Այս նշանին անհանգստացնում է միայն սերը հեռավորության վրա:
Երկվորյակ

Այնքան սոցիալական անհատ են, որ չեն կարողանում իրենց ուշադրությոնը տալ մեկին: Ամենաշատը վախենում են զուգընկերոջն անվերապահորեն հավատարիմ մնալու անհրաժեշտությունից: Եթե դրան գնում են, ուրեմն խենթի պես սիրահարված են:
Խեցգետին

Այս մարդկանց համար շատ դժվար է լինում հարաբերություններ կառուցել, երբ իրենց կյանքում որևէ արմատական փոփոխություն է տեղի ունենում: Նրանց դուր է գալիս, երբ ամեն ինչ իր հունով է գնում:
Առյուծ

Շատերն առյուծներին համարում են եսասեր և հպարտ: Բայց երբ Առյուծը սիրահարվում է, պատրաստ է զուգընկերոջ համար ամեն ինչ անել: Միակ բանը, ինչից վախենում է՝ որ իր սերն անպատասխան կմնա:
Կույս

Կույսերը շատ են վախենում, որ իրենց սերը կանցնի զուգընկերոջ անկատարության պատճառով:
Կշեռք

Վախենում են միայն, որ սիրահարվելով՝ կորցնեն կապն ընկերների հետ:
Կարիճ

Ուզում են յուրահատուկ լինել զուգընկերոջ աչքերում: Ուստի շատ են վախենում չարդարացնել նրա սպասելիքները:
Աղեղնավոր

Վախենում են, որ հանուն հարաբերությունների ստիպված կլինեն զոհել իրենց ազատությունը:
Այծեղջյուր

Նրանց համար դժվար է սերը բառերով արտահայտել, ուստի վախենում են, որ դա կարող է փչացնել իրենց հարաբերությունները:
Ջրհոս

Վախենում են, որ բավականաչափ լավը չեն սիրո մեջ:
Ձուկ

Ամենաշատը վախենում են դաժան զուգընկերոջ սիրահարվել: