Ծնողները ստիպել են 10-ամյա դստերը սեքս-ծառայություններ մատուցել տարեցներին
ԱշխարհՍիցիլիայի Պալերմո քաղաքում ծնողները ստիպել են 10-ամյա դստերը սեքս-ծառայություններ մատուցել թոշակառուներին։
Նախաձեռնությունը եղել է երեխայի մայրիկինը, ով վաճառել է դստերը 9-25 եվրոյով։ Կարաբիներները ձերբակալել են երեխայի ծնողներին։
Դեռևս ամռանը իրավապահ մարմինները քաղաքներից մեկում նկատել էին կայանված մեքենա, որում աղջիկը գտնվել է տարեց տղամարդու հետ։ Դա էլ հենց հետաքննությունների առիթ է դարձել։
Պարզվել է, որ ինտիմ հանդիպումներ կազմակերպողը մայրն է։ Երբեմն նա ինքն է սպասարկել հաճախորդներին։ Հաղորդվում է, որ ընտանիքի հայրն իմացել է տեղի ունեցողի մասին, սակայն չի փորձել խոչընդոտել։
Ներկայում երկու տղամարդիկ, ովքեր կասկածվում են մանկապղծության մեջ, ինչպես նաև աղջկա ծնողները գտնվում են տնային կալանքի տակ։ Հոգեբաններն աշխատում են երեխայի հետ։