22-ամյա տղա է կախվել Երևանում
ՀասարակությունSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ առեղծվածային և ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ 16-րդ թաղամասի 39 շենքի 37 բնակարան կանչով մեկնած հերթապահ խումբը նշված բնակարանում հայտնաբերել է երիտասարդ տղայի դի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը: Ժամանում են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննիչները: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը նույն տան բնակիչ, 22-ամյա Ս. Վ.-ն է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: