22-ամյա աղջիկը խեղդվելուց փրկվելուց հետո նիհարել է 63 կգ-ով. լուսանկարներ
ԱշխարհԿալիֆորնիայի 22-ամյա բնակչուհի Դոմինիկա Մոնթգոմերին նիհարել է 63 կգ-ով այն բանից հետո, երբ հազիվ է փրկվել իր քաշի հետևանքով խեղդվելուց։ Այս մասին հայտնում է Dailymail-ը։
Այդ օրը նա ընկերների հետ եղել է լողափում, երբ հանկարծ մակընթացություն է սկսվել։ Ընկերները կարողացել են բարձրանալ ապառաժների վրա և փրկվել։ Նա իր քաշի պատճառով չի կարողացել ճկունություն դրսևորել։ Աղջիկը մահու չափ վախեցել է։ Բարեբախտաբար, ալիքները հանդարտվել են։ Այդ պահը բեկումային է դարձել նրա կյանքում։
Նախկինում նա երբեք իրեն ոչնչից չի զրկել, կերել է «բուրիտո՝ գլխի չափ»։ 19 տարեկանում նա կշռել է 120 կգ։