Զարմանալի է, բայց սլովենացի Մելանյա անունով աղջիկը, ով ԱՄՆ-ի քաղաքացի դարձավ 2006 թ., 10 տարի անց այդ երկրի առաջին տիկինն էր՝ դառնալով աշխարհի ամենաազդեցիկ կանանցից մեկը:
Այսօր համաշխարհային ԶԼՄ-ները գրում են Մելանյա Թրամփի յուրաքանչյուր քայլի մասին՝ խոսելով նրա տոնական զգեստների, ամուսնու՝ Դոնալդի հետ դժվարությունների, թանկարժեք զարդերի մասին…
EnterTrain-ը ներկայացնում է Մելանյա Թրամփի հազվագյուտ լուսանկարներ, որոնք տեսնելը հետաքրքիր է:
Մելանյան ծնվեց Հարավսլավիայում 1970 թ. ապրիլի 26-ին ավտոմեքենաների վաճառքի մենեջեր Վիկտոր Քնաուսի և հագուստի դիզայներ Ամալիի ընտանիքում:
Մելանյան խորթ եղբայր ունի, ով մինչև հիմա Սլովենիայում է ապրում: Թեև Մելանյան նախկինում հերքել էր իրենց հարազատությունը:
Մոդել լինելով՝ Մելանյան ստիպված էր մերկ լուսանկարվել:
Մոդելային կարիերայի պատճառով Մելանյան այդպես էլ բարձրագույն կրթություն չստացավ: Բայց փաստը, որ Թրամփի կինն ազատորեն խոսում է 5 լեզուներով (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, սերբերեն և սլովեներեն), թույլ չի տալիս կասկածել նրա ունակությունների հարցում:
Քչերը գիտեն, որ Մելանյան կինոյում էր նկարահանվել: Սակայն նրա փորձը սահմանափակվել էր դրվագային դերով «Օրինակելի արուն» ֆիլմում 2001 թ.: Ֆիլմի հեղինակները նույնիսկ նրա անունը չէին նշել տիտրերում: