Հայերեն

Տեսողությունը լավացնող միջոցներ. հայտնի բժիշկ Ֆիլատովի մեթոդները

Հասարակություն

Աշխարհում շատ կան մարդիկ, ովքեր տեսողության հետ կապված խնդիրներ ունեն՝ կարճատեսություն կամ հեռատեսություն: Այդ խնդրին կարող է բախվել ցանկացած տարիքի մարդ, և անգամ երեխաները բացառություն չեն կազմում: Սակայն կան տեսողությունը լավացնող շատ բաղադրատոմսեր և վարժություններ, և չծուլանալու դեպքում կարելի է վերականգնել նորմալ տեսողությունը:

Հայտնի ռուս բժիշկ Վ.Պ. Ֆիլատովը ստեղծել է մի միջոց, որի շնորհիվ կարելի է վերականգնել տեսողությունը և կանխել նրա հետագա վատացումը: Այդ միջոցը պատրաստելու համար անհրաժեշտ է վերցնել 100 գ ալոէ վերա, 500 գ ընկույզ, որոնք պետք է մանրացնել, 300 գ օրգանիկ մեղր և 1 բաժակ կիտրոնահյութ:

 

Մինչև այս դեղամիջոցի պատրաստումը պետք է նախապատրաստել ալոէ վերան: Դրա համար բույսի մի քանի տերևներ պետք է լվանալ հոսող ջրի տակ, չորացնել և 10 օր թողնել մութ տեղում: Այս ժամանակահատվածը լրանալուց հետո ալոէ վերան մանրացրեք, հյութը քամեք, ապա այդ հյութը խառնեք մեղրի, ընկույզի և կիտրոնահյութի հետ: Այժմ այս հրաշք միջոցն արդեն կարելի է օգտագործել:

Որպես դեղամիջոց՝ այն պետք է խմել ամեն օր՝ ուտելուց 30 րոպե առաջ, 1 ճաշի գդալ: Այս միջոցը պաշտպանում է աչքերը, վերականգնում տեսողությունը և, բացի դրանից, կլավացնի առողջությունն ամբողջովին: Եվ բոլորովին պարտադիր չէ հսկայական գումարներ տալ ու ձեռք բերել հաճախ ոչ արդյունավետ դեղամիջոցներ:

Բացի տեսողությունը լավացնելուց, այս ամբողջովին բնական միջոցը խթանում է մետաբոլիզմը, ինչն օգնում է այնպիսի հիվանդությունների բուժման ժամանակ, ինչպիսիք են՝ ռեսպիրատոր հիվանդությունները, սիրտ-անոթային և էնդոկրին հիվանդությունները, տուբերկուլյոզը, երիկամների հիվանդությունները, հորմոնալ դիսբալանսը, աղեստամոքսային հիվանդությունները, մաշկի զանազան խնդիրները: Որպեսզի դեղամիջոցն ավելի արդյունավետ լինի ու շուտ արդյունք տա, պետք է այն պատրաստելու համար գտնել ոչ պակաս, քան 2-3 տարեկան ալոէ վերա:

 

Բացի այս միջոցից, գոյություն ունեն նաև տեսողությունը լավացնող ժողովրդական բժշկության շատ բաղադրատոմսեր:

Բոլորին լավ հայտնի հապալասը (черника) լավացնում է հատկապես գիշերային տեսողությունը: Կանխարգելման նպատակով այն կարելի է ուտել ցանկացած վիճակով:

Մի սիսեռահատիկի չափ շաքարակալած մեղրը լուծել մուգ թեյի մեջ: Այս լուծույթից 5 կաթիլ կաթեցնել աչքերի մեջ: Դրանից հետո պետք է պառկել 10 րոպե: Այս լուծույթը լավացնում է տեսողությունը և վերացնում աչքերի բորբոքումը: Կարելի է նաև գիշերը 1 բաժակ տաք ջրի մեջ լուծել մեկ ճաշի գդալ մեղր ու խմել:

Գազարը նույնպես տեսողությունը լավացնելու հայտնի միջոց է:

Մասուրի թարմ պտուղները, դրանցից պատրաստված թուրմերն ու կոմպոտները հիանալի կերպով օգնում են աչքերի խնդիրների դեպքում: Ահա մի բաղադրատոմս մասուրի չոր պտուղներով: 1 Ճաշի գդալ մասուրի աղացած չոր պտուղները լցնել 2 բաժակ եռման ջրի մեջ, եփել 5 րոպե ու թրմել 1 ժամ: Խմել օրական 2 անգամ՝ կես բաժակ:

150 գրամ սովորական բազուկն ուտել քաղցած փորին: Օգտակար է նաև եղինջը: Տարեց մարդկանց շատ օգտակար է կոճապղպեղի թուրմը, որն ընդունում են ուտելուց կես ժամ առաջ, 3 անգամ՝ 30 կաթիլից:

Արևելյան ժողովրդական բժիշկները տեսողության հետ կապված խնդիրների դեպքում խորհուրդ են տալիս դիմել արոմաթերապիային: Դրա համար հոնքերի արանքում և քունքերին քսում են բուրավետ յուղեր: Տղամարդկանց համար խորհուրդ է տրվում սանդալ, ասեղնատերևներ ու մանանեխի յուղ, իսկ կանանց համար՝ ձիթայուղ, կոկոսի կամ հասմիկի յուղ: Օգտակար է այդ յուղերի մեջ լցնել կամֆորա և շաֆրան:

Խորհրդարանական ընդդիմությունը պետք է դեմ քվեարկի ալիևյան պահանջներին. Ցոլակ ԱկոպյանԻնչո՞ւ խաղաղության համաձայնագիրը չի կնքվում. տեսանյութԳավառում շուրջ մեկդարյա տունը վերածվել է հյուրատանԻշխանությունը պահելու նոր սցենարը. Հրայր ԿամենդատյանՆա չունի սահմանադրական փոփոխություններ կատարելու նպատակԱրատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաստ» Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ» «Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, պետք է կատարի». «Փաստ» Ֆուբոլային «խոպանը», Դենիսի «պատրաստակամությունն» ու ՀՖՖ-ի «պետական գաղտնիքը». «Փաստ» Ի՞նչ կտա Նիկոլ Փաշինյանի հեռացումը. «Փաստ» Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ» Խաղաղության խոստումների և սպառազինության մրցավազքի արանքում. ի՞նչ է ցույց տալիս Բաքվի ռազմաբյուջետային և դիվանագիտական օրակարգը. «Փաստ» 6,5 տրիլիոն դրամ պարտք և 1,4 միլիարդ դոլար պակասուրդ. 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը. «Փաստ» Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ» Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Էստոնիային՝ սահմանը փակելու որոշման պատճառովԲուրսայում հայկական գերեզմանաքարը եղել է որպես աղբյուրի հարթակ«Առյուծը, որը պաշտպանվում է բորենիների ոհմակից, չի կարող առանց վերքերի մնալ». Իրանի ԱԳՆԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին«Սամվել Կարապետյանը կալանավորվել է Հայաստանի ինքնիշխանությունը պաշտպանելու համար»․ ՂազինյանՄենք մեր ազգի արժանապատվությունը առեւտուր չենք անում. Նարեկ Կարապետյանի ուղերձըՄեր երկրի ծննդյան վկայականը չի կարող փոխվել հարևան երկրի ցուցումով. անգամ հիշատակություն չկա Ցեղասպանության մասինՓաշինյանը ապացուցեց, որ բանակցելու էր Ալիևի հետ, որ Սահմանադրությունը լինի վերջին զիջումը․ Նարեկ Կարապետյան«Սահմանապահ զորքը փոխարինելու է ԶՈւ-ին».Գևորգյանը՝ Սահմանադրության փոփոխության ռիսկերի մասինՓաշինյանը թերագնահատել է մեզ. մեզ իր պայմանով իշխանություն պետք չէ. Նարեկ Կարապետյան«Նամակ ապագայից»․ երաժշտական ներկայացում՝ Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի նախաձեռնությամբ՝ ի աջակցություն ՅՈՒՆԻՍԵՖ-իՖրանսիայում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել է ավելի քան 860 բնակելի տունՀիմա․ «Ուժեղ Հայաստանը» ալիևյան սահմանադրության նախագծի վերաբերյալ ուղերձով է հանդես գալիսՎարդենյաց լեռնանցքում բուք է«Մեր երկրում օտարի թելադրած սահմանադրությունը չի՛ ընդունվելու». Սամվել ԿարապետյանԲարսեղյանի գոլը հաղթանակ է բերել «Սլովանին»Երևանի ավտոբուսային երթուղիներում փոփոխություններ կլինեն․ «Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում էԴիրքերը պահելու են սահմանապահ զորքերը, որոնք հարձակմանը չեն կարող պատասխանել. Նաիրա ԳևորգյանԳործադուլի պատճառով Բրյուսելի օդանավակայանում ավելի քան 400 չվերթ է չեղարկվելԳևորգ Ղազարյանի շուրջ համախմբումը շարունակվում է․ նոր անուններ են միանում նախաձեռնությանըՆոյեմբերի 24-ին գազ չի լինելու․ հասցեներNVIDIA-ի տնօրենների խորհուրդը վերականգնել է Ջենսեն Հուանգին գլխավոր տնօրենի պաշտոնումՆոյեմբերի 24-ին և 25-ին՝ ժամը 8.00-ից մինչև 20.00, երթևեկության համար փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհըԻսրայելը հարվածներ է հասցրել ԼիբանանինՍա ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՔՎԵՆ չէ, որին քաղաքացիական պարտք դրսևորենք մասնակցությամբ. Աննա ԿոստանյանՀայաստանի ներկայությունը Կահիրեի 47- րդ միջազգային կինոփառատոնին. տեսանյութՔՊ-ն տարիներ շարունակ ՏԻՄ ընդդիմադիր թեկնածուներին ազատազրկում է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանի ներկայացրած Սահմանադրությունը գրել է ինքը, բայց թելադրել է Ալիևը. Մենուա ՍողոմոնյանՈ՛չ ալիևյան սահմանադրությանը. Այո՛ անկախ Հայաստանին. Տիգրան ԱբրահամյանՔՊ-ն Հայաստանում 3 պատերազմ բերած իշխանություն է. Արմեն ՄանվելյանԿրթության որակի անկումն ուղիղ կապ ունի ուսուցիչների ցածր աշխատավարձերի հետ. Ատոմ ՄխիթարյանԿալանավայրում գրանցված հերթական մահն ահազանգ է ամբողջ հանրության համար. Աննա ԿոստանյանՄենք այն մերժում ենք և կատարում քպ֊ին երկու երրորդ չտված ժողովրդի կամքը. Հրայր ԿամենդատյանՀանրաքվե ասացիք, հիշեցի Նապոլեոն Երրորդին, ով ասում էր՝ տաս հանրաքվեից մեկը կարող է այնպիսին լինել, որը արտացոլի իսկապես ժողովրդի կարծիքը. Մ. ԱվետիսյանՀրաժարական տու’ր, գնա’, թող այս երկիրը քո արած ավերից հետո գոնե փոքր ինչ խելքի գա. Ավետիք ՉալաբյանԱկբա բանկը տեղաբաշխում է անժամկետ դրամային պարտատոմսեր
Ամենադիտված